ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Անժի» ակումբի նոր գլխավոր մարզիչը կդառնա Ալեքսանդր Գրիգորյանը, հաղորդում է Sportbox.ru–ն։
Գրիգորյանի հետ պայմանագիրը կստորագրվի, երբ 50–ամյա մասնագետը լուծի «ՍԿԱ–Խաբարովսկ» ակումբի հետ պայմանագրի լուծարման ֆորմալ հարցերը, նշում է հրատարակությունը։
Գրիգորյանին ակումբ հրավիրելու նախաձեռնության հեղինակը «Անժիի» նոր սեփականատեր Օսման Կադիևն է։
Բանակային ակումբի նոր գլխավոր մարզիչն ամենայն հավանականությամբ կդառնա Անդրեյ Գորդեևը, ով նախկինում գլխավորում էր «Մորդովիան»։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում