483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
0
Եղանակը Երևանում
Հայ
Ժիրինովսկի. Մառա Բաղդասարյանն ավելի հայտնի է, քան Կարմիր գլխարկի հեքիաթը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
18:15
11 Հունվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՌԱԴԿ խմբակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին չորեքշաբթի հայտնել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արդեն ավելի հայտնի է դարձել, քան Կարմիր գլխարկի մասին հեքիաթը։

«Մեզ ցույց են տալիս Մառա Բաղդասարյանին։ Նա արդեն ավելի հայտնի է, քան Կարմիր գլխարկի մասին հեքիաթը։ Մառա, խե՜ղճ Մառա»,– ասել է Ժիրինովսկին։

Բացի այդ, Վլադիմիր Վոլֆովիչը կասկածի տակ է առել Մառա Բաղդասարյանի առողջական վիճակը։ Նա նշել է, որ աղջիկը «հիվանդ» է միայն այն ժամանակ, երբ խոսքը գնում է կատարած հանցագործությունների դիմաց պատիժ կրելու մասին, գրում է Լայֆը։

«Մեքենաներ քշելու առողջություն նա ունի, իսկ պարտադիր աշխատանքներ կատարելու համար նա, պարզվում է, հիվանդ է: Ես հասկանում եմ, 80 տարեկանում հիվանդ լինելը: Ինչով է նա հիվանդ: Շատակերությունից, երևի», - ասել է ՌԱԴԿ-ի նախագահը:

Այս կապակցությամբ Ժիրինովսկին առաջարկել է ՌԴ Քրեական օրենսգրքում համապատասխան լրացումը մտցնել և նոր հոդված ավելացնել` «աքսոր»:

«Մենք լրացում կանենք քրեական օրենսգրքում: Հարկավոր է պատժի նոր միջոց ներդնել` աքսոր, ինչպես ցարական ժամանակներում էր: Աքսորել նրան հինգ տարով Մոսկվայից. դա նրա համար ամենածանր պատիժը կլինի: Այնտեղ նրան ոչ մայրը, ոչ հայրը չեն օգնի», - ավելացրել է Վլադիմիր Ժիրինովսկին:

Ավելի վաղ Մառա Բաղդասարյանի փաստաբանը նշել է, որ ավտոմրցավազորդը առողջական վիճակի հետևաքով չի կարող պարտադրողական աշխատանքները կատարել: -0-


Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
11:11
20 Մարտի 2017
Արցախում նախատեսում են զարգացնել արևային էներգետիկան
Արցախում շեշտադրում են արևային էներգետիկայի զարգացման կարևորությունը:
10:36
20 Մարտի 2017
Գարունը վերադառնում է Հայաստան
Օդերևութաբանները Հայաստանում եղանակի տաքացում են խոստանում: