478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
YouTube–ը հրապարակել է 2015 թ.–ի ամենադիտված տեսանյութերի լավագույն տասնյակը
14:30
12 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. YouTube տեսահոսթինգը հրապարակել է 2015 թ.–ի ամենահայտնի տեսանյութերի լավագույն տասնյակը, հաղորդում է Lenta.ru–ն։

Ամենահայտնի տեսանյութը հավաքել է 116 մլն դիտում։  Այնտեղ պարզապես ներկայացված են պարող երեխաներ։ Լավագույն տասնյակում է հայտնվել գովազդային հոլովակ և անգամ մեքենայում երգող Ջասթին Բիբերը։

YouTube–ի ներկայացուցիչները կազմել են տասնյակը` հիմնվելով ոչ միայն տեսահոլովակի դիտումների, այլ նաև like–երի և մեկնաբանությունների քանակի վրա։ Հաշվի է առնվել նաև այն, թե օգտատերերը քանի անգամ են սեղմել «Share» կոճակը։

Այս տարի YouTube–ը որոշել է իր լավագույն տասնյակում չներառել տեսահոլովակները, քանի որ վերջիններս ակնհայտորեն ավելի շատ դիտում կունենային, քան հրապարակված այլ տեսանյութերը։

YouTube–ի ղեկավարությունը որոշել է առանձին վարկանիշ կազմել` ներկայացնելով անցնող տարվա լավագույն երաժշտական տեսահոլովակները, որոնց շրջանում առաջատարը Wiz Khalifa ռեփերի կատարմամբ «See you again» ստեղծագործության տեսահոլովակն է։ Երգը դարձել է «Ֆորսաժ 7» բլոքբասթերի պաշտոնական սաունդթրեքը, այն նվիրված է ավտովթարի հետևանքով զոհված դերասան Փոլ Ուոքերին։ «See you again» ստեղծագործությունը YouTube–ում հավաքել է 1 մլրդ 228 մլն դիտում։ Երկրորդ տեղում է Maroon 5 խմբի «Sugar» ստեղծագործության տեսահոլովակը` 912 մլն դիտում։ Եռյակը եզրափակում է Major Lazer երաժշտական նախագծի «Lean On» ստեղծագործության տեսահոլովակը` 879 մլն դիտում։

Սովորական տեսանյութերի շրջանում առաջին տեղը զբաղեցրել է փոքրիկ աղջկա` Հևն Քինգի և նրա ընկերների պարը։ Երեխաները պարում են հիփ–հոփ կատարող Silento–ի «Watch Me» ստեղծագործության ներքո։ Տեսանյութը նկարահանել է Հևնի մայրը` պրոֆեսիոնալ պարուհի Թիաննա Քինգը։ Տեսանյութը դիտել է 116 մլն օգտատեր, իսկ տեսանյութի հատվածները հայտնվել են Silento–ի համանուն տեսահոլովակում։

Երկրորդ հորիզոնականում սմարթֆոնների և պլանշետների համար ռազմավարության գովազդն է (Clash of Clans)` հոլիվուդյան դերասան Լիամ Նիսոնի մասնակցությամբ։ Տեսանյութում Նիսոնը հանդես է գալիս «Պատանդը» ֆիլմում մարմնավորած  կերպարով և սպառնում է վրեժխնդիր լինել այդ մարդկանցից, ովքեր քանդել են իր ամրոցը։ Տեսանյութը հավաքել է 83 մլն դիտում։

Առաջատարների եռյակում է հայտնվել նաև հայտնի ինտերնետային կատակերգու Ռոման Անթվուդի զվարճալի տեսանյութը։ Անթվուդը որոշել է ուրախացնել երեխաներին և ոչինչ չկասկածող կնոջ տուն վերադառնալուց առաջ տան ողջ սենյակը լցրել պլաստիկե գնդակներով։ Տեսանյութը դիտել է 56 մլն օգտատեր, որոնցից շատերն իրենց մեկնաբանություններում գրել են, որ Անթվուդն աշխարհի լավագույն հայրն է։

Չորրորդ հորիզոնականում է Love Has No Labels սոցիալական գովազդը, որը Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ թողարկել է Ad Council հասարակական կազմակերպությունը։ Տեսանյութը հավաքել է 55 մլն դիտում։ Տեսանյութում ռենտգենային մեծ էկրանի հետևում համբուրվում են միևնույն սեռի մարդիկ` նման կերպով կոչ անելով հանդուրժողաբար վերաբերվել սեռական փոքրամասնություններին։

Հինգերորդ հորիզոնականում է Ջիմի Ֆելոնի The Tonight Show–ի հատվածը, որտեղ նա մրցում է կատակերգու դերասաններ Ուիլ Ֆերրելի և Քևին Հարթի հետ պարզելու համար, թե ով է ավելի լավ երգում ֆոնոգրամմայի ուղեկցությամբ։ Այս տեսանյութը դիտել է 54 մլն օգտատեր։

Վեցերորդ հորիզոնականում հեռուստատեսային ևս մի շոուի հատված է, որտեղ հաղորդավար Ջեյմս Քորդենը մեքենայում Ջասթին Բիբերի հետ միասին երգում է նրա հիթերը։ Այս տեսանյութը հավաքել է 43 մլն դիտում։ Իսկ Քորդենը հայտնի է նրանով, որ Սթիվի Ուանդերը շնորհավորել է նրա պապիկի ծննդյան օրը։

Յոթերորդ հորիզոնականում են The Slow Mo Guys տեսաբլոգերները, ովքեր որոշել են ջուր լցնել հսկայական գնդի մեջ։ Իսկ գնդում նաև մարդ է եղել։ Տեսաբլոգերներն այնուհետև պայթեցնում են գունդը։ Այս տեսանյութը դիտել է 40 մլն օգտատեր։

Ութերորդ հորիզոնականում է 26–ամյա Քելում Սքոթի փայլուն երաժշտական  կատարումը Britain's Got Talent տաղանդների շոուի ժամանակ։ Ժյուրին և հանդիսատեսը պարզապես հիացած են երգի կատարման որակով, իսկ տեսանյութը հավաքել է 38 մլն դիտում։

Իններորդ հորիզոնականում մի տեսանյութ է, որտեղ ամերիկացի ոստիկանը մեքենա վարելիս կատարում է Թեյլոր Սվիֆթի երգերից մեկը։ Տեսանյութը դիտել է 37 մլն օգտատեր։ Դովեր քաղաքի ոստիկանական բաժանմունքը, որտեղ շատ են երգչուհու երկրպագուները, կանոնավոր կերպով նման տեսանյութեր են հրապարակում YouTube–ում։ Նման տեսանյութերից մեկում ոստիկանն իր գործընկերոջ հետ կատարում է Լիլ Ջոնի հիփ–հոփ ոճի ստեղծագործություններից մեկը։

Ամենադիտված տեսանյութերի լավագույն տասնյակը եզրափակում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով ընթերցում է իր մասին գրված բացասական թվիթերը Ջիմմի Քիմելի շոուի ժամանակ։ 34 մլն դիտում հավաքած տեսանյութում օգտատերերից մեկն առաջարկում է «Օբամային հուշել, թե ինչպես կարելի է դառնալ լավ նախագահ» և ավելացնում է «հա–հա» և «lol»։ Նախագահն, այս ամենին ի պատասխան, տրամաբանորեն նշում է, որ «հա–հա»–ի դեպքում պարտադիր չէ օգտագործել «lol»–ը։

YouTube-ի ղեկավարությունը հրապարակել է նաև խաղերի տեսահոլովակների լավագույն տասնյակը, որտեղ արդեն նշված Clash of Clans–ի գովազդից հետո երկրորդ հորիզոնականում է հայտնվել CorridorDigital–ի բլոգերների տեսանյութը, ովքեր իրական կյանքում նկարահանել են GTA V–ի ինքնատիպ նմանակը։ Տեսանյութը դիտել է 23 մլն օգտատեր։

Առաջատարների եռյակում է հայտնվել նաև Star Wars Battlefront խաղի թրեյլերը, որը դիտել է 22 մլն օգտատեր։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը: