526.4
7.25
475.99
+21
Եղանակը Երևանում
Հայ

Ընտրվեց Պոլսո պատրիարքի տեղապահը. Էրդողանի թեկնածուն պարտվեց

17:21
04 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ընտրվել է Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, հայտնում է Ermenihaber.am–ը։

Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի Մեսրոբ Բ 84–րդ պատրիարքը մահացել է 2019 թվականի մարտի 8–ին Թուրքիայում 62 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո, ինչի կապակցությամբ 2008 թվականից պատրիարքի ժամանակավոր պաշտոնակատար է եղել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

Մեսրոբ պատրիարքի մահից հետո նշանակվել են տեղապահի նոր ընտրություններ, ով Պատրիարքարանի կանոնադրության համաձայն, պետք է անցկացնի նոր պատրիարքի ընտրություններ։

Ինչպես հայտնում է պարբերականը, Մաշալյանի թեկնածությանը կողմ է քվեարկել Թուրքիայի հայկական համայնքի հոգևորականության 25 ներկայացուցիչներից 13–ը, իսկ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին` 11 պատվիրակ։ Մեկ ներկայացուցիչ ձեռնպահ է մնացել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները ջանքեր էին գործադրում նոր պատրիարքի ընտրությունները կազմակերպելու ուղղությամբ։ Սակայն եկեղեցական կանոնների համաձայն, ընտրություններից առաջ այդ տեղը պետք է թափուր լինի։

Մեսրոբ պատրիարքի անբուժելի հիվանդության կապակցությամբ 2017 թվականի մարտի 15–ին անցկացված ընտրություններում Կոնստանդնուպոլսի պատրիարքարանի տեղապահ էր ընտրվել Գերմանիայի հայկական թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը։ Սակայն փոխանորդ նշանակված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ասել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Հասսրակայնության և Էջմիածնի պատրիարքարանի ճնշման ներքո մայիսի 24–ին նա հրաժարական տվեց։ Աթեշյանը հայտնի դարձավ նրանով, որ 2016 թվականին նամակ էր ուղղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի վերաբերյալ` անընդունելի համարելով այն, որ ԳԴՀ խորհրդարանն իր վրա իրավաբանական պատասխանատվություն է վերցնում։

Այս հայտարարությունը բողոքի ալիք բարձրացրեց Երևանում, որի համատեքստում բազմաթիվ պատգամավորներ պահանջեցին չեղարկել արքեպիսկոպոսի այցը Երևան։

Պոլսո պատրիարքարանը Հայ առաքելական եկեղեցու ինքնավար պատրիարքություն է։ Հիմնվել է 1461 թվականին, պատկանում է ՀԱԵ Գերագույն պատրիարքութանը և Ամենայն հայոց կաթողիկոսին։ -0-



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:00
23 Օգոստոսի 2019
36 ժամ ջուր չունեին. Երևանի 2 վարչական շրջանների և 3 մարզերի ջրանջատումը երկարացվել է
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար
20:17
23 Օգոստոսի 2019
Երևանում քննարկել են երկնաքերի կառուցման հարցը
Ներկայացվել է Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքերի ներդրումային ծրագիրը:
17:52
23 Օգոստոսի 2019
Նոր աղբամանների մեծ խմբաքանակն արդեն Երևանում է (ՖՈՏՈ)
600 նոր աղբաման երեկ երեկոյան հասավ Երևան։
13:18
22 Օգոստոսի 2019
8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

11:28
21 Օգոստոսի 2019
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում և երեք մարզերում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում և երեք մարզերում։
19:25
20 Օգոստոսի 2019
Հայաստանում արձանագրվել է աղիքային վարակի դեպք. հոսպիտալացվել է 10 քաղաքացի
Գեղարքունիքի մարզում հոսպիտալացվել է 10 քաղաքացի, որից 5-ը երեխաներ:
18:45
20 Օգոստոսի 2019
Հայաստանում սոցցանցերի թոփ ամենատարածված էջերը. ում են հետևում հայ օգտատերերը (ՎԻԴԵՈ)
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է հայ հանդիսատեսի շրջանում ամենատարածված ռեսուրսների ցանկը:
17:12
20 Օգոստոսի 2019
ՀՀ վարչապետը նոր խորհրդական ունի (ՖՈՏՈ)
Վարչապետը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք:
13:09
20 Օգոստոսի 2019
ՌԴ–ում հայրը, քիչ էր մնում, նետեր 5 ամսական երեխային պատուհանից (ՎԻԴԵՈ 18+)
Պատուհանից դուրս երեխային թափահարող տղամարդն ավելի քան 10 դատվածություն ունի։
12:00
20 Օգոստոսի 2019
«Պոբեդա» լոուքոսթերը հերքել է Գյումրիում օդանավի կոշտ վայրէջքի տեղեկությունը
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել է, որ ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել:
10:31
20 Օգոստոսի 2019
Դուեյն Ջոնսոնը և նրա հայ սիրելին պաշտոնապես ամուսնացել են (ՖՈՏՈ)
Ամերիկացի դերասան և շոումեն Դուեյն Ջոնսոնը և նրա քաղաքացիական կինը, հայազգի երգչուհի Լորեն Խաշիանը, պաշտոնապես գրանցել են հարաբերությունները։
13:43
19 Օգոստոսի 2019
Հայաստանն առաջատարն է ռուս զբոսաշրջիկների համար ամենատարածված ուղղությունների շրջանում
Հայաստանն արդեն երկրորդ ամառ աննդմեջ զբաղեցնում է արտասահմանյան ուղղությունների առաջին տեղը ռուս զբոսաշրջիների համար: