526.4
7.25
475.99
+27
Եղանակը Երևանում
Հայ

«Ընտանիքի շահը չպետք է հակադրվի հանրության շահին, օջախի շահը չպետք է հակադրվի հայրենիքի շահին». Փաշինյան

20:00
08 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, թե որքան կարևոր են յուրաքանչյուր հայի «օջախ» և «ընտանիք» հասկացությունները:

«Դրանք հասկացություններ են, որոնք ձեւակերպում են մեզնից յուրաքանչյուրի ինքնությունը, արժանապատվությունն ու ծագումը:

Բայց ցավոք, երկար տարիներ մի իրականություն է ձեւավորվել, երբ ընտանիք պահելու, օջախ ունենալու արժեքներով մեզանում հաճախ լեգիտիմացվել են բազմաթիվ արատավոր երեւույթներ:

Երբեմն կաշառակերությունը, կոռուպցիան, հովանավորչությունն ու անարդարությունները, ապօրինի գործունեության զանազան տեսակներ բացատրվել, լեգիտիմացնվել են ընտանիք պահելու, հացի փող աշխատելու, օջախին նյութական միջոցներ մատակարարելու հասկանալի անհրաժեշտությամբ»,– գրել է նա Facebook–ի իր էջում։

Նրա խոսքով, «օջախ» ու «ընտանիք» հասկացությունները վերապրել են անգամ քաղաքական մուտացիաներ` զարգանալով կլանային և թայֆայական կառուցակարգերի տրամաբանությամբ:
«Արդյունքում ստացել ենք մի իրողություն, երբ կոռուպցիոն համակարգերի կողմից ընտանիքի շահը հակադրության մեջ է դրվել հանրության շահի հետ, երբ օջախը վերածվել է բարձր պարիսպներով հայրենիքից տարանջատված և հայրենիքի դեմ գործող տարածքի:

Ես համոզված եմ, որ Նոր Հայաստանում ընտանիք եւ օջախ հասկացությունները պետք է նոր հարաբերություններ ունենան հայրենիքի հետ, հանրության ու պետականության հետ, որտեղ ընտանիքի շահը չպետք է հակադրվի հանրության շահին, որտեղ օջախի շահը չպետք է հակադրվի հայրենիքի շահին, որտեղ օջախն ու ընտանիքը պետք է ոչ թե պարիսպներով ու դարպասներով պարփակված փոքր տարածություններ լինեն, այլ պետական սահմաններով պարփակված պետականություն, սահմանադրությամբ ու օրենքներով հարաբերվող ժողովուրդ»,– ավելացրել է Փաշինյանը։

Загружается новость ... "Право"

Նա կրկնել է հայտնի արտահայտությունը. «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» և կոչ է արել, որ այդ թեզիսը դառնա յուրաքանչյուր հային առաջ մղող կարգախոսը։

«Հենց ընկալման այսպիսի փոփոխությունն էր, որ 2018 թվականի գարնանը հանգեցրեց համահայկական հեղափոխության, երբ մարդիկ իրար ընկալում էին որպես հարազատ, երբ ժողովուրդը իրեն ընկալում էր որպես մի մեծ, երջանիկ, համերաշխ ընտանիք:

Այս է պատճառը, որ մեզնից յուրաքանչյուրը, աշխարհի յուրաքանչյուր հայ վստահորեն կարող է ասել՝ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է: Ու այսպիսի միասնությամբ տոգորված հայ ժողովուրդը է անընկճելի ու անպարտելի»,– եզրափակել է վարչապետը։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:00
23 Օգոստոսի 2019
36 ժամ ջուր չունեին. Երևանի 2 վարչական շրջանների և 3 մարզերի ջրանջատումը երկարացվել է
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար
20:17
23 Օգոստոսի 2019
Երևանում քննարկել են երկնաքերի կառուցման հարցը
Ներկայացվել է Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքերի ներդրումային ծրագիրը:
17:52
23 Օգոստոսի 2019
Նոր աղբամանների մեծ խմբաքանակն արդեն Երևանում է (ՖՈՏՈ)
600 նոր աղբաման երեկ երեկոյան հասավ Երևան։
13:18
22 Օգոստոսի 2019
8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

11:28
21 Օգոստոսի 2019
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում և երեք մարզերում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում և երեք մարզերում։
19:25
20 Օգոստոսի 2019
Հայաստանում արձանագրվել է աղիքային վարակի դեպք. հոսպիտալացվել է 10 քաղաքացի
Գեղարքունիքի մարզում հոսպիտալացվել է 10 քաղաքացի, որից 5-ը երեխաներ:
18:45
20 Օգոստոսի 2019
Հայաստանում սոցցանցերի թոփ ամենատարածված էջերը. ում են հետևում հայ օգտատերերը (ՎԻԴԵՈ)
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է հայ հանդիսատեսի շրջանում ամենատարածված ռեսուրսների ցանկը:
17:12
20 Օգոստոսի 2019
ՀՀ վարչապետը նոր խորհրդական ունի (ՖՈՏՈ)
Վարչապետը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք:
13:09
20 Օգոստոսի 2019
ՌԴ–ում հայրը, քիչ էր մնում, նետեր 5 ամսական երեխային պատուհանից (ՎԻԴԵՈ 18+)
Պատուհանից դուրս երեխային թափահարող տղամարդն ավելի քան 10 դատվածություն ունի։
12:00
20 Օգոստոսի 2019
«Պոբեդա» լոուքոսթերը հերքել է Գյումրիում օդանավի կոշտ վայրէջքի տեղեկությունը
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել է, որ ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել:
10:31
20 Օգոստոսի 2019
Դուեյն Ջոնսոնը և նրա հայ սիրելին պաշտոնապես ամուսնացել են (ՖՈՏՈ)
Ամերիկացի դերասան և շոումեն Դուեյն Ջոնսոնը և նրա քաղաքացիական կինը, հայազգի երգչուհի Լորեն Խաշիանը, պաշտոնապես գրանցել են հարաբերությունները։
13:43
19 Օգոստոսի 2019
Հայաստանն առաջատարն է ռուս զբոսաշրջիկների համար ամենատարածված ուղղությունների շրջանում
Հայաստանն արդեն երկրորդ ամառ աննդմեջ զբաղեցնում է արտասահմանյան ուղղությունների առաջին տեղը ռուս զբոսաշրջիների համար: