ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. WhatsApp-ը Status նոր գործառույթ ունի։
Այսուհետ օգտատերերը կկարողանան որպես ստատուս տեղադրել լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք կանհետանան 24 ժամից, հայտնում է
telecom.arka.am—ը` հղում անելով The Verge–ին։
Բացի այդ, ինքնաոչնչացող ստատուսները հնարավոր կլինի ուղեկցել տեքստերով, նկարներով ու էմոտիկոններով։
Այժմ այս գործառույթը հասանելի է օգտատերերին միայն Ֆրանսիայում և Նիդեռլանդներում, սակայն, ինչպես խոստանում են մշակողները, այն առաջիկայում կհայտնվի բոլոր սարքերում:
Snapchat-ը նմանատիպ My Story գործառույթ էր գործարկել դեռևս 2014-ին: 2016-ի ամռանը նմանատաիպ գործառույթ գործարկվեց նաև Instagram-ում, որը, ինչպես և WhatsApp-ը, պատկանում է Facebook-ին: -0-