ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Մի քանի շաբաթ առաջ սոցցանցերում լուսանկարներ և տեսանյութեր են հայտնվել այն մասին, որ Սևանա լճի ջուրը վառ կանաչ երանգ է ստացել։ Տեսանյութի հեղինակների կարծիքով, այսպիսի ջուրը վտանգավոր է առողջության համար և կարող է վնասակար նյութեր պարունակել։ Այս կապակցությամբ Բնապահպանության նախարարությունը ջրառ է իրականացրել լճից լաբորատոր ուսումնասիրության և ջրի գույնի փոփոխության պատճառները պարզելու համար։
Գերատեսչությունը պարզել է, որ բոլոր ցուցանիշները նորմայի սահմաններում են։ Միաժամանակ Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել` կոչ անելով չլողանալ «ծաղկած» ջրերում։
«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Ղուլանյանը ջրի գույնի փոփոխությունը բացատրում է տաք և սառը հոսքերի միախառնումով։
«Վտանգավոր ոչինչ չկա։ Կխմեմ, ու ինձ ոչինչ չի լինի»,– ասել է Ղուլանյանը։
Նրա օրինակին հետևել են լճափին և ջրում գտնվող մարդիկ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում