ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վրաստանը կրկին հետաձգել է ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծում/արտահանումը, այս մասին ասվում է Վրաստանում Հայաստանի դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում:
«Վրաստանի Ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծում-արտահանում հնարավոր կլինի իրականացնել մինչև այս տարվա վերջ (նախորդ ժամկետը հոկտեմբերի 1-ն էր)»,- ասվում է գրառման մեջ:
Ինչպես նշել են դեսպանությունում, այս ընթացքում վրացական կառավարությունը փոփոխություններ կիրականացնի ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի փոխադրումների արգելքի որոշման մեջ։
Загружается новость ... "Лево"
Վրաստանում սեպտեմբերի 15–ից ներդրվում է արգելք ավտոտրանսպորտով ցորենի կամ ցորենի ու տարեկանի ալյուրի ներկրման կամ արտահանման համար։ Վրաստանի ֆինանսների նախարարի հրամանագրում նշվում է, որ ցորեն կամ ցորենի ու տարեկանի ալյուր հնարավոր է տեղափոխել միայն երկաթուղային և կամ ծովային տրանսպորտով։ Ինչ վերաբերում է ավտոտրանսպորտին, ապա տեղափոխման նման տեսակ հնարավոր է միայն առանձին դեպքերում` Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության համաձայնությամբ։ Որոշումը տարածվում է բոլոր երկրների վրա, որոնք իրականացնում են նման բեռնափոխադրումներ Վրաստանի տարածքով։