483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ոստիկանություն. Հայաստանում 2015թ.–ին երեխաների նկատմամբ բռնության 154 դեպք է արձանագրվել
21:00
19 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վերջին տվյալներով, երեխաների նկատմամբ բռնության 154 դեպք է արձանագրվել Հայաստանում 2015 թվականին, նախորդ տարվա 152 դեպքի դիմաց, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը։

«Դրանցից 11 դեպքն ընտանիքում բռնության դեպքեր են։ Նախորդ տարի Ոստիկանությունն այդպիսի ութ դեպք է արձանագրել, ավելացրեց Վարդանյանը։

Նա նշեց, որ բոլոր դեպքերի հիմնական մասն արձանագրվել է ՔՕ 118 հոդվածի հատկանիշներով (ծեծի ենթարկելը)։ Նման դեպքում բռնություն են կիրառել ինչպես ընտանիքի անդամները, այնպես էլ այլ անձինք։

Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Միրա Անտոնյանն իր հերթին ավելացրել է, որ երեխաների նկատմամբ բռնությունն այն կարևորագույն թեմաներից է, որի շուրջ աշխատում է նրանց կազմակերպությունը։

Նա նշեց, որ նրանց գրանցած դեպքերի մեծ մասը համակցված դեպքեր են։ Այսինքն, երեխաների նկատմամբ կիրառվել են մի քանի տեսակի բռնի գործողություններ։

«Մեր կենտրոն եկած երեխաների ավելի քան 50 տոկոսը տառապել է ֆիզիկական, հոգեբանական ճնշումից ստացած տրավմաներից, ինչպես նաև ուշադրության պակասից»,– նշեց Անտոնյանը։

Նոյեմբերի 19–ին նշվում է Երեխաների նկատմամբ բռնության կիրառման համաշխարհային օրը։ Այդ ամսաթիվը նշվում է ամեն տարի` սկսած 2000 թվականից «Կանանց համաշխարհային գագաթնաժողովի» նախաձեռնությամբ։


Ինչպես և նախորդ տարիներին, նախաձեռնության կազմակերպիչները կազմել են այն վտանգների ցուցակը, որին ենթարկվում է երիտասարդությունը և երեխաները։ Դրանց թվում են` բռնությունն ու անտեսումը, երեխաների ընդգրկումը զինված հակամարտություններում, մարմնական պատիժները, մանկական աշխատանքի շահագործումը, անչափահասների առևանգումը։

ՄԱԿ–ի տվյալներով, ամեն տարի աշխարհում 150 մլն աղջիկներ և 73 մլն տղաներ ենթարկվում են սեռական բռնության, ամենից հաճախ` ամենամտերիմ մարդկանց շրջապատում։ Ավելի քան 150 մլմ երեխաներ ամեն օր դառնում են ընտանեկան բռնության ականատեսներ։ Ավելի քան մեկ միլիոն երեխա ամեն տարի ենթարկվում է տրաֆիքինգի։ –0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:15
10 Դեկտեմբերի 2016
Մահացել է հայտնի ռեժիսոր Սերգեյ Միքայելյանը
94 տարեկանում Սանկտ Պետերբուրգում կյանքից հեռացել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Միքայելյանը:
22:09
09 Դեկտեմբերի 2016
LinkedIn–ը պաշտոնապես Microsoft-ին է պատկանում
Microsoft ընկերությունն ավարտել է 26,2 մլրդ դոլարով LinkedIn սոցիալական ցանցի գնման գործարքը:
15:35
09 Դեկտեմբերի 2016
Անակնկալ է սպասվում Ամանորի տոնավաճառի բացման արարողության մասնակիցներին Երևանում
Երևանում դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը:
12:29
09 Դեկտեմբերի 2016
Մոսկվայի շապիտո կրկեսը երևանցիներին «Ամանորյա անակնկալներ» կմատուցի
Մոսկվայի շապիտո կրկեսը Երևանում ելույթ կունենա «Ամանորյա անակնկալներ» ծրագրով:
11:39
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում թույլ ձյուն է կանխատեսվում։
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։