ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նիդեռլանդների բժիշկները հավանական են համարում, որ հղի կանանցից տղամարդկանց արյան փոխներարկումը կարող է վերջինների մահվան ռիսկի աճի գործոն լինել։ Ինչպես հայտնում է
Лента.ру–ն, հետազոտությունը հրապարակվել է JAMA ամսագրում։
Գիտնականների տվյալները հիմնված են ավելի քան 30 հազար հիվանդների հետազոտության վրա։ Նրանց 2005 թվականի մայիսից մինչև 2015 թվականի սեպտեմբերն արյուն են փոխներարկել նիդեռլանդական վեց խոշոր հիվանդանոցներում։
Загружается новость ...
"Право"
Գիտնականները ենթադրում են, որ հղիության ժամանակ կանանց օրգանիզմում պտղի պաշտպանության համար առաջացող հակամարմինները հիվանդածին ռեակցիա են առաջացնում տղամարդկանց մոտ, մասնավորապես, սուր շնչառական դիստրես–ախտանիշ։
Մասնագետներն անհրաժեշտ են համարում հետագա հետազոտությունների անցկացումը։ -0-