420.79
4.21
388.47
+10
Եղանակը Երևանում
Հայ

Որոնք են Հայաստանում ամենատարածված սոցցանցերը. մեդիափորձագետ

11:45
03 Փետրվարի 2018
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայ օգտատերերի շրջանում ամենատարածված սոցցանցերի մասին է պատմել մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Facebook սոցցանցն առաջատար դիրքեր ունի Հայաստանում, հայտնել է նա։

Նա նշել է, որ Facebook սոցցանցը վերջին 10 տարիներին հայկական շուկայից դուրս է մղել բոլոր տեղային սոցցանցերը, և նմանատիպ իրավիճակ է դիտվում գրեթե բոլոր երկրներում, որտեղ կա Facebook–ը։

«Մինչ օրս Facebook–ն առաջատարի դիրքը զիջում էր միայն Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, ինչպես նաև այն երկրներում, որտեղ գործում է դրա օգտագործման արգելք` Չինաստան, Իրան։ Սակայն արդեն այժմ Հայաստանում դիտվում է սոցցանցի օգտատերերի աճի միտում»,– ասաց Մարտիրոսյանը։

Ինչպես նշում է փորձագետը, Հայաստանի հետ հարևան երկրներում Facebook–ն արդեն առաջատար դիրքերում է, միաժամանակ Վրաստանում ներթափանցման ամենաբարձր մակարդակն է, իսկ Ադրբեջանում այն յուրահատուկ է նրանով, որ սոցցանցում կանայք ավելի քիչ են, քան տղամարդիկ։

Ըստ նրա, այսօր Facebook–ի հայկական սեգմենտի ակտիվ օգտատերերի թիվն աճում է և արդեն ամսական հասնում է 1.1 մլն–ի, ընդ որում, նկատվում է օգտատերերի արտահոսք «Օդնոկլասնիկի» սոցցանցից։

Նա միաժամանակ ավելացրել է, որ Հայաստանում առավել ակտիվ աճ է գրանցել Instagram–ը, որի օգտատերերի թիվը վերջին ժամանակներում աճել է 2.5 անգամ և հասել է 0.5 մլն–ի։ Սոցցանցը դարձել է տարածաշրջանում ամենաարագ աճողներից մեկը։

Загружается новость ... "Право"

Օգտատերերի արտագաղթի նման միտումները մեդիափորձագետը բացատրում է հետաքրքրությունների փոփոխությամբ։

«Այսօր հիմնականում Instagram է անցնում մինչև 35 տարեկան երիտասարդությունը, որին հետաքրքիր չեն քաղաքական բանավեճերը, քանի որ դրանք քիչ չեն Facebook–ում։ Նրանք չեն օգտվում նաև «Օդնոկլասնիկի» սոցցանցից, որից հիմնականում օգտվում են ԱՊՀ տարածքում ապրող ընկերների հետ շփվելու համար»,– ասել է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, երիտասարդությանն ավելի շատ հետաքրքրում են լուսանկարներն ու տեսանյութերը, սեփական Stories–ներ ներկայացնելու հնարավորությունը, ինչից այդքան էլ գլուխ չի հանում ավելի ավագ սերունդը։

Ինչպես նշել է մեդիափորձագետը, Instagram–ի ակտիվությունը և այդ ցանցի ներսում շփման աճը թույլ է տալիս այնտեղ տեղափոխել գովազդի շուկան։

Ինչ վերաբերում է «ՎԿոնտակտե»–ին, ապա, նրա խոսքով, Հայաստանի բնակիչները հիմնականում օգտվում են այս սոցցանցից երաժշտություն լսելու և ֆիլմեր դիտելու համար։

Խոսելով Twitter–ի մասին` նա նշել է, որ այդ սոցցանցը, հիմնականում, շփման հարթակ է, սակայն, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, առավելապես բարձր ինտելեկտուալ, բայց ավելի «դեպրեսիվ» զանգվածի համար։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:28
01 Ապրիլի 2024
Ապրիլի 1. խենթ կատակներ ձեր մտերիմների «գլխին խաղալու համար»
Ներկայացնում ենք 10 օրիգինալ/յուրահատուկ կատակներ, որոնք ձեր ծանոթները դեռ երկար կհիշեն:
19:37
28 Մարտի 2024
Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը․ պարզաբանում են Արարատյան Հայրապետական թեմից
Արարատյան Հայրապետական թեմից պարզաբանում են՝ արդյոք Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը
21:15
27 Մարտի 2024
Ապրիլի 3–ից Samsung Pay–ում «Мир» քարտերի կցումն ու օգտագործումը հասանելի չի լինի
Ավելի վաղ կցված «Мир» քարտերը կհեռացվեն հավելվածից
19:37
27 Մարտի 2024
Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները
Զատկական սեղանին կարևոր են կարմիր ներկված հավկիթները
17:25
15 Մարտի 2024
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում