534.8
7.44
479.6
+21
Եղանակը Երևանում
Հայ

Ո՞ր մթերքները չարժե պահել սառնարանում

20:15
20 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ժամանակակից աշխարհում սառնարանը սովորաբար օգտագործվում է որքան հնարավոր է երկար ժամանակ մթերքը թարմ և համեղ պահելու համար։ Սառնարանում ստեղծված պայմանները թույլ են տալիս «երկարացնել» գրեթե յուրաքանչյուր մթերքի «կյանքը», սակայն այդ պայմանները կարող են «մահացու» լինել որոշ մթերքների համար, գրում է vokrugsveta.ru–ն` հղում անելով The Independent–ին։

Լոլիկ

 помидоры

Ցածր ջերմաստիճանը (5 °C–ից ցածր) վնասակար է լոլիկի համար, նշում է ամերիկացի Ջոզեֆ Մերկոլան, ով ստեղծել է քաշի նվազեցման և առողջ սննդակարգի համակարգը։ Չափից դուրս սառեցումը բացասաբար է ազդում լոլիկի պարունակության, արտաքին տեսքի և համի վրա։ Սխալ է նաև սառնարանում պահել  մինչև վերջ չհասած լոլիկները, քանի որ դրանցում դադարում է հասունացման գործընթացը։

Կարտոֆիլ

 картофель

Սառնարանը վնասակար է նաև կարտոֆիլի համար։ Այն պետք է պահել չոր և զով վայրում։ Իսկ սառնարանի ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ կարտոֆիլի  օսլան վերածվում է շաքարի, ինչի պատճառով այն փոխում է իր գույնն ու դառնում քաղցրահամ։

Սոխ

 Лук

Չոր և զով վայրում է պետք պահել նաև չմաքրած սոխը։ Նրան անհրաժեշտ է օդի մշտական շրջանառություն, ինչը չի կարելի ապահովել սառնարանային պայմաններում։ Սոխը կարելի է պահել սառնարանում միայն, երբ այն մաքրված է և պատրաստ մշակման։

Սխտոր

 чеснок

Մասնագետները խորհուրդ են տալիս սխտորը պահել չոր, մութ, սենյակային ջերմաստիճանի պայմաններում։ Սխտորը սառնարանում պահելու դեպքում այն կարող է բորբոսնել։

Բանան

 бананы

Հասած բանանը կարելի է սառնարանում պահել մի քանի օր։ Սակայն, եթե սառնարանում մնա դեռ չհասած, կանաչավուն բանանը, այն շատ արագ կփչանա։ Կանաչավուն բանանը սառնարանից հանելուց հետո նրա կեղևն անմիջապես կսևանա։

Հաց

хлеб 

Սառնարանը վնաս է նաև հացի համար։ Հետաքրքիր է, որ հացի սառեցումը ավելի քիչ վնաս կտա, քան սառնարանում պահելը։ Շատ ցածր ջերմաստիճանը կարող է երկար ժամանակով կանխել հացի չորացումը, իսկ օրինակ 4–6 °C–ը, հակառակը, արագացնում է այդ գործընթացը։ –0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:57
20 Մայիսի 2019
Փարիզում կնշեն Շառլ Ազնավուրի 95–ամյակը
Փարիզի քաղաքապետարանն «Ազնավուր» հիմնադրամի հետ գործակցությամբ մեծ շանսոնիեի 95–ամյակին ընդառաջ միջոցառումներ կանցկացնի Ֆրանսիայի մայրաքաղաքում:
20:49
19 Մայիսի 2019
Մազաթափությունը կանգնեցնելու արդյունավետ միջոց
Մազաթափության խնդիրը հուզում է տարբեր տարիքի բազմաթիվ մարդկանց:
19:37
19 Մայիսի 2019
7 օգտակար նախաճաշ
Նախաճաշը սննդակարգի կարևորագույն մասն է: Ուստի այն պետք է ճիշտ և օգտակար լինի:
18:23
19 Մայիսի 2019
Ինչո՞վ է վտանգավոր քնի պակասը
Քնի պակասն իսկապես վտանգավոր է։
21:15
18 Մայիսի 2019
Հայտնի են աշխարհում ալկոհոլն առավել չարաշահող երկրները
Global Drug Survey հիմնադրամի փորձագետները վերլուծել են 36 պետությունների բնակիչների ալկոհոլային «մշակույթը»:
20:45
18 Մայիսի 2019
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
Սենսացիոն բացահայտումներ խոլեստերինի մասին։
19:31
18 Մայիսի 2019
Գիտնականները սրտի և ուղեղի կաթվածի կանխարգելման պարզ միջոց են առաջարկում
Գիտնականները սրտի և ուղեղի կաթվածի կանխարգելման պարզ միջոց են առաջարկում։  
16:55
18 Մայիսի 2019
Ավստրիայում արգելել են հիջաբ կրել հիմնական դպրոցում
Ավստրիայի երկպալատ խորհրդարանը հավանություն է տվել հիմնական դպրոցներում մահմեդական գլխաշոր կրելու արգելքին:
14:27
18 Մայիսի 2019
Քիմ Քարդաշյանը հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարը (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանը հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարը` նշելով նրա անունը:
16:06
17 Մայիսի 2019
Սատկել է աշխարհի «ամենամուննաթով» կատուն
Սատկել է Համացանցում որպես Grumpy Cat հայտնի կատուն, ասվում է Twitter–ի նրա միկրոբլոգում։