423.43
4.2
389.61
+10
Եղանակը Երևանում
Հայ

«Վերին Լարս» անցակետում մոտ 700 մեքենա է կուտակվել. նախարար

16:18
15 Դեկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոտ 700 մեքենա է կուտակվել «Վերին Լարս» անցակետում, որն այս պահին փակ է բոլոր տեսակի տրանսպորային միջոցների համար, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

«Նախօրեին ես այցելեցի և անձամբ ծանոթացա իրավիճակին: Այնտեղ առատ ձյուն է տեղացել», - ասաց Մարտիրոսյանը` ավելացնելով, որ այսպիսի ձյուն վաղուց չէր եղել:

Նախարարը նշեց, որ վրացի գործընկերները առավելագույն ջանքեր են գործադրում ձյունը օպերատիվ մաքրելու կապակցությամբ, և հենց որ ձյունը դադարի, ժանապարհը կմաքրվի և կդառնա անցանելի:

Նա նշեց, որ օդերևութաբանների հավաստիացումների համաձայն, վաղվանից եղանակը կարող է փոխվել, ինչը թույլ կտա բացել անցակետի ճանապարհը:

Նախարարը հայտնել է, որ այս պահին «Վերին Լարսում» կուտակված է մոտ 700 ավտոմեքենա, որոնից մինչև 400-ը հայկական մեքենաներն են՝ հիմնականում բեռնատարներ, իսկ վրացական կողմում կուտակված մեքենաների թիվը համեմատաբար քիչ է:

«Ես այնտեղ շփվել եմ բոլոր վարորդների հետ, չեմ կարող ասել բոլոր 700-ի հետ, բայց, իհարկե, ընդհանուր խոսել ենք: Իրենք և՛ դժգոհություն ունեն, և՛գոհունակություն: Ասում են, որ մարդիկ իրենց օգնում են, թե՛ պետական կառույցների ներկայացուցիչները, թե՛ բնակիչները: Կան նաև տրանսպորտայինն կազմակերպություններ, որոնք ուղարկել են իրենց ներկայացուցիչներին, կան նաև մարդիկ, որոնք իսկապես բողոքում են ինչ-որ ուրիշ հարցերով: Կարծիքները տարբեր են», - ասաց Մարտիրոսյանը:

Նախարարն ընդգծեց, որ իշխանությունները փորձում են այլընտրանքային ուղղություններ գտնել, այդ թվում, ապահովել բեռնափոխադրումը լաստանավերի կամ ավիահաղորդայցությունների միջոցով: Սակայն վերջնական որոշումը կախված է, այդ թվում, նաև գնային

Ընդ որում նա նշեց, որ շատ լոգիտիկական ընկերություններ չեն համաձայնում օգտագործել թանկարժեք լաստանավային փոխադրումը` նախընտրելով «Վերին Լարս» անցակետով փոխադրումները:

«Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ` հաղորդակցության այլընտրանքային ճանապարհների ստեղծման համար: Այս պահին մի քանի տարբերակներ են դիտարկվում, կան հուսադրող բանակցություններ, սակայն արդյունքները դեռ պարզ չեն», - ասաց Մարտիրոսյանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
09 Ապրիլի 2024
Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է
11:31
09 Ապրիլի 2024
Հրապարակվել է ինքնաթիռի պատուհանից Արեգակի ամբողջական խավարման տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է ինքնաթիռի պատուհանից Արեգակի ամբողջական խավարման տեսանյութը․ ՎԻԴԵՈ
12:45
08 Ապրիլի 2024
Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի
Արցախի նախկին պետնախարար, հասարակական–քաղաքական գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝  իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար
10:28
01 Ապրիլի 2024
Ապրիլի 1. խենթ կատակներ ձեր մտերիմների «գլխին խաղալու համար»
Ներկայացնում ենք 10 օրիգինալ/յուրահատուկ կատակներ, որոնք ձեր ծանոթները դեռ երկար կհիշեն:
19:37
28 Մարտի 2024
Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը․ պարզաբանում են Արարատյան Հայրապետական թեմից
Արարատյան Հայրապետական թեմից պարզաբանում են՝ արդյոք Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը
21:15
27 Մարտի 2024
Ապրիլի 3–ից Samsung Pay–ում «Мир» քարտերի կցումն ու օգտագործումը հասանելի չի լինի
Ավելի վաղ կցված «Мир» քարտերը կհեռացվեն հավելվածից
19:37
27 Մարտի 2024
Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները
Զատկական սեղանին կարևոր են կարմիր ներկված հավկիթները
17:25
15 Մարտի 2024
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին