526.13
7.28
476.65
+14
Եղանակը Երևանում
Հայ

Վանի Սուրբ Խաչ եկեղեցին կարող է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցուցակում. փորձագետ

19:39
05 Հոկտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արևմտյան Հայաստանի (ժամանակակից Թուրքիա) Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցին, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցուցակում, ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը։

«Այս ամառ մեզ համար մի քանի նշանակալի իրադարձություններ են կատարվել, որոնք կապված են մեր պատմական հայրենիքի հետ։ Խոսքը, մասնավորապես, Անին ՅՈՒՆԵՍԿՕ–ի մշակութային համաշխարհային ժառանգության ցուցակում Անին ընդգրկելու մասին է։ Բացի այդ, այս տարի Թուրքիան պաշտոնապես դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ–ին` Վանը ցուցակում ընդգրկելու առաջարկով»,– չորեքշաբթի լրագրողներին ասաց Պետրոսյանը։

Նա ավելացրեց, որ դեռևս նախորդ դարի 80–ական թվականներին այդ ցուցակում են ընդգրկվել հայկական Նեմրութ սրբատեղին, իսկ Անին դարձել է Թուրքիայի տարածքում գտնվող և ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցուցակում ընդգրկված արևմտահայկական առաջին համալիրը։

Փորձագետի կարծիքով, Սուրբ Խաչ եկեղեցին բավարարում է այդ հեղինակավոր միջազգային կազմակերպության բոլոր չափանիշներին։

Նա նշեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցուցակում ընդգրկվելը կարևոր նշանակություն ունի, քանի որ այդ դեպքում պատմամշակութային հուշարձանները գտնվում են մշտական ուշադրության և միջազգային վերահսկողության ներքո։ «Կարելի է ասել, որ դա հուշարձանների պաշտպանության երաշխիք է»,– ավելացրեց թուրքագետը։

Ըստ նրա, Թուրքիայի տարածքում գոյություն ունեն բազմաթիվ հայկական պատմամշակութային հուշարձաններ, որոնց գտնվում են ավելի անմխիթար վիճակում։

«Վատ վիճակում գտնվող կարևորագույն հուշարձաններից մեկը, բայց որը դեռևս պետք է վերականգնել, Վարագավանքն է (Վան, Արևմտյան Հայաստան)։ Մի քանի տարի առաջ Վարագավանքը, որը կարևոր ուխտատեղի էր համարվում, օգտագործվում էր որպես ախոռ։ Երբ հայերը սկսեցին այցելել վանք, այնտեղ ապրող ընտանիքներից մեկը ստանձնել էր հուշարձանի պահպանումը, ինչից հետո վանքը մաքրվել էր և կարգի բերվել»,– նշեց Պետրոսյանը։

Թուրքագետը նշեց, որ հայկական պատմամշակութային հուշարձանների մեծ մասը ոչնչացվել է Թուրքիայի տարածքում ոչ միայն Ցեղասպանության տարիներին, այլ նաև 1960–ականներին։

Հայկական Սուրբ Պաչ եկեղեցին վերականգնվել և վերաբացվել է 2010 թվականին թուրքական կառավարության օժանդակությամբ, և այդ պահից ի վեր Պատրիարքարանը տարին մեկ անգամ` սեպտեմբերի առաջին կիրակի օրը, այնտեղ պատարագ է մատուցում։ Սակայն այս տարի արդան վեցերորդ անգամ ծրագրված արարողությունը պետք է առանձնահատուկ դառնար, քանի որ պետք է անցկացվեր Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի տարում։ -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:10
09 Սեպտեմբերի 2019
6–րդ հարկից ընկած փոքրիկը ճանաչել է ծնողներին. նոր տվյալներ
Դրական տեղաշարժ է գրանցվել 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղա երեխայի առողջական վիճակում։
21:10
08 Սեպտեմբերի 2019
Մակարոնեղենն այդքան էլ վնասակար չէ, եթե ունի այս հատկությունը
Կանադացի գիտնականները ժխտել են այն պնդումները, որ մակարոնն ամենամեծ թշնամին է ավելորդ քաշի դեմ պայքարում:
20:27
08 Սեպտեմբերի 2019
Ինչ վտանգներ է պարունակում հեռախոսը ձեռքում քնելը
Գաջեթը ձեռքում, սոցցանցերը նայելով քնելու սովորությունը բացասական է ազդում քնի որակի վրա:
18:59
08 Սեպտեմբերի 2019
Գիտնականները 40 տարի պարզել են, թե ինչու է կանանց հետ վիճելն անիմաստ
Շվեդ գիտնականները 4 տասնամյակի ընթացքում փորձել են պարզել, թե տղամարդու և կնոջ միջև վեճերն արդյո՞ք իմաստ ունեն:
17:29
08 Սեպտեմբերի 2019
Պի՞նդ, թե՞ հեղուկ օճառ. ո՞րն է ավելի լավ մաշկի համար
Իսկ դուք գիտե՞ք, որ պինդ և հեղուկ օճառներն արտադրվում են տարբեր տեխնոլոգիաներով և ունեն տարբեր բաղադրություն։
14:57
08 Սեպտեմբերի 2019
Աղի որ քանակն է վնասակար և որը` ոչ. պատմում է մասնագետը
Գիտնականները նոր հետազոտություն են կատարել` մարդու օրգանիզմի վրա կերակրի աղի օգտագործման ազդեցությունը պարզելու համար:
11:00
08 Սեպտեմբերի 2019
«Ինչ է պոպուլիզմը». հայ ընթերցողին է ներկայացվել հայտնի գերմանացի քաղաքագետի աշխատանքի թարգմանությունը
Շաբաթ օրը Երևանում տեղի է ունեցել գերմանացի քաղաքագետ Յան–Վերներ Մյուլլերի «Ինչ է պոպուլիզմը» հայտնի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։
21:15
07 Սեպտեմբերի 2019
Ազատվում ենք ավելորդ քաշից ընդամենը 2 օրում. արդյունավետ դիետա
Առաջարկում ենք հանգստյան օրերի համար նախատեսված դիետա, որը կօգնի արագորեն ազատվել ավելորդ քաշից:
20:25
07 Սեպտեմբերի 2019
Lifting և սպիտակեցում. հիանալի դիմակ դեմքի համար
Այս արդյունավետ դիմակը կօգնի բացել մաշկի գույնը`մաքրելով և միաժամանակ ձգելով այն։
19:29
07 Սեպտեմբերի 2019
Բժիշկներ. ասպիրին ընդունելն անօգուտ է, այն կարող է անգամ վնասել
Բժիշկները հայտարարում են, որ ասպիրին ընդունելն անօգուտ է, հատկապես տարեցներին, ովքեր հակված են անոթների և սրտի հիվանդությունների ռիսկի։
14:14
06 Սեպտեմբերի 2019
«Տաշիր»–ի սեփականատերը և Comedy Club–ի հիմնադիրը «Հայ գործարարների ասոցիացիա» են հիմնել
Մի խումբ հայազգի գործարարներ  «Հայ գործարարների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն են հիմնել։
21:02
04 Սեպտեմբերի 2019
Առևանգում օրը ցերեկով. երիտասարդն աղջկան «փախցրել է» և պահել անազատության մեջ (ՎԻԴԵՈ)
Ոստիկանությունն օգոստոսի 29-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած արտակարգ դեպքի վերաբերյալ։