481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
19:40
20 Սեպտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։

Անվանելով իրավիճակն աբսուրդային և ծիծաղելի` Աբովյանը նշում է, որ նույնիսկ չի կարողանում դա լուրջ մեկնաբանել։

«Ադրբեջանը, այսպիսի ֆեյքեր սարքելով, հույս ունի, որ այսքան անհեթեթ ու վիրավորական կեղծիքներ տարածելով, կօգնի մեզ խաթարել վրաց ժողովրդի հետ ունեցած բազմադարյա եղբայրությունը»,– ասաց նա «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

Փորձագետը վստահ է, որ չի ստացվի։

«Հայերն ու վրացիները միշտ օգնել են միմյանց և «սարի պես կանգնել են միմյանց մեջքին», և այս պրիմիտիվ քայլերով ադրբեջանական կողմին չի հաջողվի սեպ խրել մեր ժողովուրդների միջև։ Մի հավատացեք և ոչ մի խոսքի»,– զգուշացնում է Աբովյանը։

Իբր Արման Աբովյանի անունից հրապարակած կեղծ գրառման մեջ, մասնավորապես, «հայերին Ջավախքը, ինչպես նաև վրացական օկուպացիայում ժամանակավորապես գտնվող Թբիլիսին վերադարձնելու և վերջապես Սև ծով դուրս գալու» կոչեր են պարունակվում։

Арма Абовян, фейк

Մեկնաբանելով այս գրառումը` Աբովյանը նշել է, որ սա շատ պրիմիտիվ քայլ է, որը, սակայն, եթե դրան ուշադրություն չդարձնես, կարող է մոլորության մեջ գցել ընթերցողին։

«Եվ այսպես, այս տեքստի յուրաքանչյուր տառ, ստորակետ և կետ կեղծիք և հիմարություն է, որի հետ հայերը, առավել ևս, ես, որևէ կապ չունենք։ Վստահ եմ, որ վրացի ընկերները կունենան այդքան իմաստություն` տարբերելու համար այս պրիմիտիվ սադրանքը ճշմարտությունից»,– ավելացրել է Աբովյանը։ -0-


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:47
19 Հոկտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին աղջկա հետ լուսանկարով (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին:
20:15
18 Հոկտեմբերի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի մահը
Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է հայ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մահը։
18:43
18 Հոկտեմբերի 2017
Որոշ դեպքերում արյան փոխներարկումը կարող է մահացու լինել. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 30 հազար հիվանդների հետազոտության տվյալները։
12:12
18 Հոկտեմբերի 2017
Մահացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը
Այսօր Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը։
10:51
18 Հոկտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը զարմացրել է բոլորին` խոսելով իր սիրելի գրքի մասին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զարմացրել է` նշելով, թե որն է իր սիրելի գիրքը։

20:07
17 Հոկտեմբերի 2017
ԱՀԿ–ն զգուշացնում է գրիպի ենթատեսակներից մեկի ակտիվացման մասին
Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։

17:38
17 Հոկտեմբերի 2017
Ուժեղ հայուհին ապշեցրել է Ռուսաստանի «Я могу» շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Լեյլա Ամիրբեկյանն իր ուժով և տոկունությամբ ապշեցրել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Я могу» բացառիկ տաղանդների շոուի հանդիսատեսին։

14:04
17 Հոկտեմբերի 2017
Հռչակավոր Արա Գյուլերի անունով կկոչվի Ստամբուլի փողոցներից մեկը
Ստամբուլի փողոցներից կվերնանվանվի ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով:
12:48
17 Հոկտեմբերի 2017
Յուլիա Մանուչարյանը զարմացրել է «Ես կարող եմ» շոուի հանդիսատեսին իր բացառիկ տաղանդով (ՎԻԴԵՈ)
Հայուհի Յուլիա Մանուչարյանը ելույթ է ունեցել Առաջին ալիքով հեռարձակվող «Ես կարող եմ» տաղանդների բացառիկ շոուում:
11:51
17 Հոկտեմբերի 2017
Անաստասիա Ստոցկայան վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ հայ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Ռուս հայտնի կատարող Անաստասիա Ստոցկայան իր ծննդյան օրվա առթիվ Instagram–ի իր էջում որոշել է անակնկալ մատուցել իր երկրպագուներին։
18:21
16 Հոկտեմբերի 2017
2019 թ.–ի «գրին քարտի» խաղարկության հայտերի գրանցումը նորից է սկսվում
2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից:
14:16
16 Հոկտեմբերի 2017
Facebook–ի արդյունավետության չափանիշները. ինչ ե՞նք գնահատում (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Դուք էջ ունեք Facebook սոցցանցում, բայց շփոթվում եք վիճակագրությունը նայելի՞ս։