ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Օդեսայում բջջային հեռախոս գողացած տղամարդը պատահաբար սելֆի է հրապարակել գաջետի սեփականատիրոջ ֆեյսբուքի էջում, ինչպես գրում է
Lenta.ru-ն, այդ մասին հայտնել է 048UA-ն:
Загружается новость ... "Лево"
Ըստ աղբյուրի տեղեկությունների, լուսանկարը պատահաբար է բեռնվել, երբ հափշտակողը փորձել է հանել հեռախոսն արգելափակումից: Ավելի ուշ կողոպտիչը ջնջել է նկարը և հրապարակել է անորոշ իրի լուսանկար: Սակայն հեռախոսի սեփականատերը հասցրել է ոստիկանություն ուղարկել գողի լուսանկարը: -0-