486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինացի երգչուհին «Եվրատեսիլի» ընտրական փուլին կմասնակցի հայ կոմպոզիտորի երգով
17:17
13 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինացի հայտնի երգչուհի Անաստասիա Պրիխոդկոն մտադիր է «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի ընտրական փուլին մասնակցել Հայաստանի ամենավառ կոմպոզիտորներից մեկի` Շուշան Սարգսյանի Free now երգով, հայտնում է day.kiev.ua–ը։

«Free now երգը դժվար ծնունդ է ունեցել։ Դա իմ և Շուշանի ` որպես հեղինակի և կատարողի դեբյուտն էր։ Աշխատել ենք գիշեր և ցերեկ։ Ի վերջո ծնվել է երգի երկու տարբերակ` ուկրաիներեն և անգլերեն լեզուներով։ Այդ ստեղծագործությունն իմ ձեռքբերումն է»,– ասել է ուկրաինացի երգչուհին։

Երգի մեջ օգտագործվել է հայ–քրդական շատ հազվագյուտ բլուլ փողային գործիքը։ Օրիգինալ կոմպոզիցիան կատարել է հայտնի բլուլահար Ավագ Մարգարյանը, ով ելույթ է ունեղել Ամերիկայի, Արգենտինայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Բելգիայի, Իտալիայի, Լիբիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Թուրքիայի և Վրաստանի բեմերում։

Շուշան Սարգսյանը Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է և աշպատում է դասական երաժշտության, կինոյի և էստրադայի ոլորտում։ Դեռ 2003 թվականին Սարգսյանը հաղթել է «Սայաթ Նովա» երգի ազգային մրցույթում «Հայաստան աշխարհ» երգով, որը կոմպոզիտորին մեծ ճանաչում է բերել, քանի որ այդ ստեղծագործությունը թիվ 1 հիթ է դարձել Հայաստանում։ 2014 թվականին նա գրել է «Ոսկե դարպասներ» երգը, որը բազմաթիվ քննադատներ և Ուկրաինայի ԶԼՄ–ների ներկայացուցիչներ անվանում են երկրի երկրորդ օրհներգ։

«Եվրատեսիլ 2015»–ի եզրափակիչ փուլն անցել է մայիսի 23-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Մրցույթի հաղթող է դարձել Մանս Զելմերլոուն Շվեդիայից (365 բալ), երկրորդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլինա Գագարինան (303 բալ), երրորդը` իտալական Il Volo խումբը (292 բալ)։ Հայաստանն 2015 թվականին ներկայացնում էր Genealogy խումբը, որը զբաղեցրել է 16-րդ տեղը։

Հայաստանը մրցույթում 2016 թվականին կներկայացնի Իվետա Մուկուչյանը։

Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 10–ին և 12–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 14–ին։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։
11:54
16 Հունվարի 2017
Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու խորհուրդներ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում նշել է մի քանի կետ Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու վերաբերյալ։
20:15
15 Հունվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանը խոսել է «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագծի վերսկսման մասին
Ռուսաստանցի շոումեն, «Comedy Club»–ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել` ակնարկելով, որ շուտով կվերսկսվի «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագիծը։
19:12
15 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց մարդու մեղադրանք է առաջադրվել
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց կասկածյալի մեղադրանք է առաջադրվել:
18:32
15 Հունվարի 2017
«Յանդեքս»–ի նոր բլուզների գրպանում կարելի է նոութբուք տեղավորել
«Յանդեքս. Առարկաներ» առցանց խանութի կայքում նոր բլուզներ են հայտնվել։
20:20
14 Հունվարի 2017
20–ամյա բրիտանացին երկրի առաջին հղի տղամարդն է
20-ամյա բրիտանացին Գլոչեսթերից առաջինն է Բրիտանիայում, ով հայտարարում  է իր հղիության մասին:
19:35
14 Հունվարի 2017
Չելյաբինսկի բնակիչը փչացրել է ալկոտեստերը սեփական շնչառությամբ երեք լիտր օղի խմելուց հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չելյաբինսկի բնակիչներից մեկը դարձել է ոչ միայն շրջանի առաջին սթափարանի այցելուն, այլ նաև կարողացել է փչացնել ալկոտեստերը: