481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Թուրք հաքերները կոտրել են Ֆրանսիայում հայկական ներկայացուցիչների էջերը
14:12
26 Սեպտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքական ASLAN NAFERLER TIM (A.N.T.) խմբի հաքերները սեպտեմբերի 24–ին կոտրել են Ֆրանսիայի և ֆրանսալեզու երկրներում Հայաստանի Զբոսաշրջային բյուրոյի և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ինտերնետ էջերը և տեղադրել են իրենց էլեկտրոնային բաններները, հայտնում է բյուրոյի մամուլի ծառայությունը։

Աշխատակիցների գործունեության զգոնության և արդյունավետության շնորհիվ կարճ ժամանակում հաջողվել է վերականգնել կայքերի աշխատանքը, մնացել են դեռ մի քանի թերություններ, որոնք կվերացվեն մոտ ապագայում։

Այդ երկու կազմակերպություները գործում են Ֆրանսիայում 2015 թվականից և ներկայացնում են Հայաստանը։

Ֆրանսիայում և ֆրանսալեզու երկրներում Հայաստանի զբոսաշրջային բյուրոյի և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Վարդան Գաբրիելյանը դատապարտել է թշնամական գործունեությունը, որը ևս մեկ անգամ ցուցադրել է Թուրքիայի ձգտումն ամեն կերպ խոչնդոտել Հայաստանի զարգացմանն ուղղված ցանկացած նախագծերին։

Նրա խոսքով, այդ դեպքը միայն ամրապնդում է վստահությունն առ այն, որ հայերը դատապարտված կրկնապատկել իրենց ջանքերը և պայքարել Թուրքիայի թշնամական գործողությունների դեմ։

Загружается новость ... "Право"

Գաբրիելյանը հայտարարել է, որ Բյուրոյին արդեն հաջողվել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությամբ հետաքրքրել ֆրանսիական մամուլը, և նա կշարունակի իր աշխատանքը։ Մոտ ապագայում կազմակերպությունը կկենտրոնանա զբոսաշրջային գործակալությունների հետ աշխատանքի վրա։ Այս գործունեության նպատակն է` լավագույնս ներկայացնել ֆրանսիական զբոսաշրջիկներին Հայաստանի տուրիստական արժանիքները։

Տարածած մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ այս գրոհը նախորդում է Ֆրանսիայում բացվող Top Résa միջազգային ցուցահանդեսին, որը կսկսվի երեքշաբթի և համարվում է աշխարհի կարևագույն զբոսաշրջային միջոցառումներից մեկը։

Նշվում է նաև, որ վերջերս հաճախակի են դարձել թուրք և ադրբեջանցի հաքերների գրոհները, որոնք նպատակ են հետապնդում խանգարել Հայաստանի զարգացմանը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:15
18 Հոկտեմբերի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի մահը
Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է հայ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մահը։
18:43
18 Հոկտեմբերի 2017
Որոշ դեպքերում արյան փոխներարկումը կարող է մահացու լինել. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 30 հազար հիվանդների հետազոտության տվյալները։
12:12
18 Հոկտեմբերի 2017
Մահացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը
Այսօր Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը։
10:51
18 Հոկտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը զարմացրել է բոլորին` խոսելով իր սիրելի գրքի մասին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զարմացրել է` նշելով, թե որն է իր սիրելի գիրքը։

20:07
17 Հոկտեմբերի 2017
ԱՀԿ–ն զգուշացնում է գրիպի ենթատեսակներից մեկի ակտիվացման մասին
Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։

17:38
17 Հոկտեմբերի 2017
Ուժեղ հայուհին ապշեցրել է Ռուսաստանի «Я могу» շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Լեյլա Ամիրբեկյանն իր ուժով և տոկունությամբ ապշեցրել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Я могу» բացառիկ տաղանդների շոուի հանդիսատեսին։

14:04
17 Հոկտեմբերի 2017
Հռչակավոր Արա Գյուլերի անունով կկոչվի Ստամբուլի փողոցներից մեկը
Ստամբուլի փողոցներից կվերնանվանվի ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով:
12:48
17 Հոկտեմբերի 2017
Յուլիա Մանուչարյանը զարմացրել է «Ես կարող եմ» շոուի հանդիսատեսին իր բացառիկ տաղանդով (ՎԻԴԵՈ)
Հայուհի Յուլիա Մանուչարյանը ելույթ է ունեցել Առաջին ալիքով հեռարձակվող «Ես կարող եմ» տաղանդների բացառիկ շոուում:
11:51
17 Հոկտեմբերի 2017
Անաստասիա Ստոցկայան վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ հայ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Ռուս հայտնի կատարող Անաստասիա Ստոցկայան իր ծննդյան օրվա առթիվ Instagram–ի իր էջում որոշել է անակնկալ մատուցել իր երկրպագուներին։
18:21
16 Հոկտեմբերի 2017
2019 թ.–ի «գրին քարտի» խաղարկության հայտերի գրանցումը նորից է սկսվում
2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից:
14:16
16 Հոկտեմբերի 2017
Facebook–ի արդյունավետության չափանիշները. ինչ ե՞նք գնահատում (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Դուք էջ ունեք Facebook սոցցանցում, բայց շփոթվում եք վիճակագրությունը նայելի՞ս։
12:26
16 Հոկտեմբերի 2017
Դիզայներ Նուռը` Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակակիր (ՖՈՏՈ)
Հայտնի դիզայներ Նուռը (Արման Դավթյան) նվաճել է ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակը: