481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Երևանը ռուսական ընտանիքների համար ամենահայտնի ամանորյա ուղղությունների լավագույն տասնյակում է
11:48
30 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանը ներառվել է ամանորյա արձակուրդների համար ռուսաստանցիների ճամփորդության ամենահայտնի քաղաքների տասնյակում, հաղորդում է Travel.ru տուրիստական սերվիսը։

Նման քաղաքների թվում են Տալլինը, Մինսկը, Ռիգան, Պրահան, Հելսինկին, Բեռլինը, Հռոմը, Վիլնյուսն ու Վիեննան։

Ամանորյա արձակուրդներին երեխաների հետ ճամփորդության ամենահայտնի երկրների տասնյակում են Բելառուսը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Չեխիան, Թաիլանդը, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան և Լեհաստանը։ Երեխաների հետ ճամփորդության համար ամենաէժան երկրներն են Բելառուսը (2200 ռուբլի մեկ օրվա բնակության համար), Հայաստանը (2500 ռուբլի) և Չինաստանը (2700 ռուբլի)։

Ամանորյա արձակուրդներին երեխաների հետ ամենաբյուջետային ճամփորդություններն ամրագրված են Մինսկում (1900 ռուբլի մեկ օրվա համար), Սոֆիայում (2500 ռուբլի) և Բուդապեշտում (2900 ռուբլի)։ Արտասահմանում երեխաների հետ ամենաերկարատև քաղաքային տուրերն ամրագրում են Պրահայում` միջինը մեկ շաբաթով։

Հանգիստը Հայաստանում. լավագույն դեղամիջոցը ձմեռային դեպրեսիայից>>

Ընտանեկան հանգստի համար ամենահայտնի լողափային ուղղությունների եռյակը գլխավորում են Պխուկետը (Թաիլանդ), Բալին (Ինդոնեզիա) և Դուբայը (ԱՄԷ)։ Ինքնուրույն զբոսաշրջիկների համար ամանորյա տոներին լողափային հանգստի համար նախատեսված երկրների հնգյակում ներառվում են Մալայզիան և Ֆիլիպինները։ Թաիլանդում ամրագրում են ամանորյա արձակուրդների համար նախատեսված ամենաերկարատև լողափային հանգիստը` միջինը 10 գիշեր։

Վարկանիշը կազմվել է 2015 թ.–ի դեկտեմբերի 26–ից մինչև 2016 թ.–ի հունվարի 10–ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցների ամրագրման տվյալներին հիման վրա։–0– 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:48
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Դեկտեմբերի 6-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
20:34
06 Դեկտեմբերի 2016
6–ամյա Սաշա Բեյլերյանը շարունակում է նվաճել Ռուսաստանի Առաջին ալիքի հանդիսատեսի սրտերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
6–ամյա Ալեքսանդր Բեյլերյանը, ով ցնցել է ողջ երկիրն իր ֆենոմենալ հիշողությամբ, խոստովանել է, որ ամենից շատ սիրում է Ջո Դասենի «Champs Elysées» հիթը, Վլադիմիր Վիսոցկու մենախոսություններն ու կորեական երգերը։
19:03
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում խստացվում է կոսմետիկ միջոցների վերահսկողությունը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը երեքշաբթի հանդիպում է կազմակերպել կոսմետիկա և օծանելիք արտադրողների և ներկրողների հետ։
00:29
06 Դեկտեմբերի 2016
Ռյազանից ժամանած զույգի հայկական հարսանիքը Հայաստանում
«Ժաննա պոժենի» ծրագիրը հարսանեկան անակնկալ է պատրաստել ծնունդով Ռյազանից զույգի համար:
19:37
05 Դեկտեմբերի 2016
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը «փախել է» հարցազրույցից` մոռանալով համաշխարհային առաջնորդների անունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ընդհատել է հեռուստահարցազրույցը եթերում։
14:23
05 Դեկտեմբերի 2016
ԱԺ խոսնակը չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը գրիպի պատճառով
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը երկուշաբթի խորհրդարանում հայտարարեց, որ չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը:
12:28
05 Դեկտեմբերի 2016
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական հեռուստաալիքի հանդիսատեսին աշխարհագրության իր գիտելիքներով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին աշխարհագրության գիտելիքներով:
12:24
05 Դեկտեմբերի 2016
Սառցե տոն Երևանում. Կարապի լճի սահադաշտը կրկին իր դռներն է բացում այցելուների առաջ
Սահադաշտը գործելու է ամեն օր` ժամը 11:00-ից 22:00–ը:
11:20
05 Դեկտեմբերի 2016
Հայաստանում մինչև 22 աստիճան ցուրտ է սպասվում
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 5–6–ը օդի ջերմաստիճաը կնվազի 4–6 աստիճանով:
23:02
04 Դեկտեմբերի 2016
Շեքսպիրի 6-ամյա սիրահար Ալեքսանդր Բեյլերյանը ցնցել է հանդիսատեսին «Ամենից լավը» նախագծում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայազգի Ալեքսանդր Բեյլերյանը «Ամենից լավը» նախագծում ցուցադրել է Ուիլյամ Շեքսպիրի և տարբեր լեզուների իմացությունը:
19:12
04 Դեկտեմբերի 2016
Արքայանարնջի օգտակար հատկությունները
Արքայանարինջն իրավամբ համարվում է ձմեռային ամենասիրված հատապտուղներից մեկը և հիշեցնում է Ամանորի մասին:
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։