ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Իսպանիայի բնակիչ Դևիդ Մորանան (Davide Morana) պատմել է, թե ինչպես է զրկվել վերին և ստորին վերջույթներից այն պատճառով, որ բժիշկը չի կարողացել նրան ճիշտ ախտորոշում տալ: Այդ մասին հայտնում է The Sun-ը, հաղորդում է
Lenta.ru-ն:
Հունվարին 24-ամյա տղամարդը տենդ է ունեցել և ծնոտի ուժեղ ցավեր: Երբ նա ավելի վատ է իրեն զգացել, միանգամից գնացել է հիվանդանոց և արյան ու մեզի անալիզ հաձնել: Բժիշկը վտանգավոր ոչինչ չի նկատել և պացիենտին տուն է ուղարկել:
Ավելի ուշ Մորանայի մոտ սրտխառնոց է սկսվել, մարմնի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 39 աստիճան, դեմքի վրա դարչնագույն բծեր են հայտնվել:
«Սարսափելի էի ինձ զգում: Ոտքերս ահավոր ցավում էին, կարծես` սառեցրած լինեի: Գուլպաները հանեցի և տեսա, որ ոտքերիս վրա էլ դարչնագույն բծեր կան», — պատմել է իսպանացին:
Նա վերադարձել է հիվանդանոց, և զննումից հետո բժիշկները նրա մոտ մենինգիտ են հայտնաբերել: Երկու օրվա ընթացքում վարակը տարածվել է ողջ մարմնով, և կյանքը փրկելու համար` նրանք ստիպված են եղել անդամահատել տղամարդու ձեռքերն ու ոտքերը:
Ներկայում Մորանան փորձում է նոր վերջույթներ ձեռք բերելու համար քրաուդֆանդինգի միջոցով գումար հավաքել: Նա խոստովանում է, որ անցյալում մարզիկ է եղել և ցանկանում է վերադառնալ ակտիվ կյանքի: -0-