441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

Տղամարդկանց երկարակեցությունը կախված է նրանց ընտրած կնոջից

20:15
26 Փետրվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են տղամարդիկ պատկերացնում իրենց համար իդեալական կնոջը: Արդյո՞ք, մտավոր կարողություններն ընտրյալի լավագույն որակների ամենավերին հորիզոնականում են:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ինտելեկտը շատ արժեքավոր որակ է: Իսկ նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ կնոջ բարձր ինտելեկտի առկայությունն ընդունակ է երկարացնել նրա ընտրյալի կյանքը և կանխարգելել թուլամտությունը, գրում է iheartintelligence.com-ը: 
Գիտնականները պարզել են, որ այն տղամարդիկ, ովքեր նախընտրում են ամուսնությունը խելացի կանանց հետ, ավելի երկար և երջանիկ են ապրում և ավելի հազվադեպ են տառապում Ալցհայմերի հիվանդությունից:

Օրինակ, ինտելեկտուալ բարդ խաղերը, խթանելով ուղեղը, կանխարգելում են թուլամտությունը: Այդ իսկ պատճառով տրամաբանական է, որ իր ինտելեկտը մշտապես մարզով երկրորդ կեսը կարող է ազդել ամուսնու մտավոր կարողությունների վրա: Անհավանական է, բայց խելացի կանանց ամուսինների ուղեղի լուսանցման ժամանակ հայտնաբերվել են ուղեղի «թուլություններ», բայց միաժամանակ նրանք չեն ունեցել հիվանդության որևէ ախտանիշներ:

Նրանք վստահ էին, որ բարձր ինտելեկտ ունեն և միանգամայն աշխատունակ են: Աբերդինի համալսարանի հոգեկան առողջության վաստակավոր պրոֆեսոր Լորենս Ուոլին (Lawrence Whalley) ասել է. «Եթե տղամարդը ցանկանում է երկար կյանք ապրել, ապա մի բան, որ նա պետք է անել, դա խելացի կնոջ հետ ամուսնանալն է: Չկա ավելի լավ պաշտպանություն (թուլամտությունից), քան ինտելեկտը»:

Այն աղջիկները, ովքեր հպարտանում են իրենց ինտելեկտով, ավելի պատասխանատու և անկախ են մեծանում: Տղաները, ովքեր կիսում են այսպիսի մտածելակերպը, ամենալավ հարաբարություններն են ունենում կանանց հետ և ավելի բարենպաստ մթնոլորտ են ստեղծում իրենց կանանց և դստրերի համար:

Իհարկե, բարդ է հասկացնել մարդկանց, որ կնոջ խելացիությունը պետք է գեղեցկությունից բարձր գնահատվի: Այդ իսկ պատճառով այս հետազոտությունը կարծես ակնարկում է, որ տղամարդը, ով նշանակություն է տալիս ինտելեկտին կին ընտրելիս, կարող է նախապես հոգ տանել իր ֆիզիկական և հոգեկան առողջության մասին: -0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար