478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+29
Եղանակը Երևանում
Հայ
Վերաօծվել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին
19:15
31 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թբիլիսիում կայացել է հնագույն եկեղեցիներից մեկի` հայկական Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման արարողությունը՝ հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

Արարողությանը  ներկա են գտնվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, եկեղեցու վերականգնման ծրագրի դոնորներ, բազմաթիվ հյուրեր և Վիրահայոց թեմի հավատացյալներ:

Արարողությանը ներկա է եղել նաև Եկեղեցու բարերար, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով եկեղեցաշեն մյուս բարերարների հետ Վեհափառ Հայրապետի կողմից պարգևատրվել է  Հայ Առաքելական Եկեղեցու բարձր պարգևներով:

Արարողությունից հետո տեղի է ունեցել եկեղեցու վերակառուցման ծրագրի բարերարների անուններով հուշատախտակի բացումը:

Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու (XIII դար) վերականգնման նախագիծը մեկնարկել է 2012 թվականին՝ դառնալով «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կարևոր ծրագրերից մեկը և ստանալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու Վրաստանի իշխանությունների աջակցությունը:

Бидзина Иванишвили, Серж Саргсян, Рубен Варданян

Եկեղեցու վերակառուցման համար նվիրատվությունների հայթայթման, ֆինանսական հոսքերի կառավարման, ինչպես նաև եկեղեցու և որմնանկարների վերականգնման աշխատանքների տեխնիկական վերահսկողության իրականացման նպատակով նույն թվականին ստեղծվել էր «Սուրբ Գևորգ եկեղեցու վերակառուցման հիմնադրամ»-ը:

Եկեղեցու վերականգման աշխատանքներում ներգրավվել են ինչպես հայ, այնպես էլ վրացի մասնագետներ՝ ճարտարապետ-վերականգնող Անատոլի Սոլոմնիշվիլին (ով նաև Հավլաբարի XVIIIդ. Սուրբ Էջմիածին եկեղեցու վերականգնման նախագծերի հեղինակն է), վերականգնող-շինարար Զուրաբ Գաչեչիլաձեն, ՀՀ Մշակույթի նախարարության ավագ ռեստավրատոր, Կոթողային գեղանկարչության վերականգնման գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Արժանիկ Հովհաննիսյանը, Վրաստանի Ինժեներական ակադեմիայի Տեխնիկական փորձաքննության բաժնի վարիչ Օթար Չակվետաձեն, ինչպես նաև մասնագետներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Մատենադարանից:

Переосвящение храма Сурб Геворг

Երեք տարի տևած վերականգնողական աշխատանքների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել եկեղեցու ամրացմանը, քանի որ ստորգետնյա ջրերը մեծ վտանգ էին ներկայացնում եկեղեցու համար` ողողում էին եկեղեցու հիմքը, քայքայում պատերի աղյուսե շարվածքը:

Աշխատանքների ընթացքում ամրացվել է եկեղեցու հիմքը (փոխարինվել է ջրամեկուսիչ հիմքով), կառուցվել է ջրահեռացման համակարգ, ամրացվել են պատերն ու գմբեթը, հեռացվել է արտաքին ծեփապատումն ու վերականգնվել է եկեղեցու սկզբնական՝ աղյուսապատ տեսքը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Սուրբ Գևորգ եկեղեցու որմնանկարների և իկոնոստասի վերականգնմանը: Եկեղեցու մուտքի և խորանի կողքի պատերը, կամարային որմնախորշերը և սյուները զարդարված են Հովնաթանյանների, Գևորգ Բաշինջաղյանի և անհայտ վարպետների գեղանկարչության նմուշներով: Որմնանկարներն ու իկոնոստաստը վերականգնվել են Կոթողային գեղանկարչության վերականգնման գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցների կողմից՝ Արժանիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ և իտալացի մասնագետ, Ֆլորենցիայի մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման կենտրոնի ղեկավար Ֆաբրիցիո Յակոբինի խորհրդատվական աջակցությամբ:

Церковь Сурб Геворг

Սուրբ Գևորգ եկեղեցին վերականգնվել է բարերարների նվիրատվություններով: Վերականգնման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 3,5 մլն դոլար: Ծրագրի հիմնական դոնորներն են Վարդանյանների ընտանիքը, Ալբերտ Ավդոլյանը, Սերգեյ Սարկիսովն ու Ռուսուդան Մախաշվիլին, Դանիել Խաչատուրովը, ինչպես նաև Բիձինա Իվանիշվիլին:

Սուրբ Գևորգ եկեղեցին (կամ Բերդի Մեծ եկեղեցին) Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից է, եղել է հայկական միջնադարյան հոգևոր, մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկը: 14-15 դարերում եկեղեցու գրատանը բազմաթիվ ձեռագրեր են ստեղծվել, որոնք պահվում են Մատենադարանում:

Եկեղեցին բազմիցս տուժել է տարբեր արշավանքներից, բազմիցս հրդեհվել ու վերակառուցվել է:

Սուրբ Գևորգ եկեղեցու բակում են ամփոփված հայ մեծերի՝ Սայաթ-Նովայի, Գևորգ Բաշինջաղյանի, Միքայել Լորիս-Մելիքովի, Արզաս Տեր-Ղուկասովի, Իվան Լազարյանի և Բորիս Շելկովնիկովի աճյունները: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:26
27 Հուլիսի 2017
Երևանում կանցկացվի առաջին Food Fest–ը
Food Fest սննդի փառատոնն առաջին անգամ կանցկացվի Երևանում:
17:58
27 Հուլիսի 2017
Ջորջ Քլունիի դեմքն ամենագեղեցիկն է ճանաչվել հայտնի տղամարդկանց շարքում
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի դեմքը ճանաչվել է աշխարհում ամենագեղեցիկը հայտնի տղամարդկանց շարքում։
12:34
26 Հուլիսի 2017
«Ռուկի վվերխ» խմբի երևանյան համերգը չի կայանա
«Ռուկի վվերխ» ռուսական խմբի երևանյան համերգը չեղարկվել է։
10:25
26 Հուլիսի 2017
Հայկական ազգային խոհանոցը կներկայացվի միջազգային մրցույթի շրջանակում
Ռուս զինվորական խոհարարները կպատրաստեն հայկական, եգիպտական, հնդկական, ղազախական, տաջիկական և ուզբեկական ազգային կերակրատեսակներ։
21:05
25 Հուլիսի 2017
Դաշնային խորհրդի խոսնակը հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը
Վալենտինա Մատվիենկոն հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը։
19:37
25 Հուլիսի 2017
ՌԴ–ում կարող է վճարովի դառնալ ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի տեղափոխումը
Ռուսաստանում բջջային հեռախոսների և վերնազգեստի տեղափոխումը ինքնաթիռով  կարող են վճարովի դառնալ:
18:38
25 Հուլիսի 2017
Ռեժիսոր Արիկ Մանուկյանին սպառնում է տուգանք և ազատազրկում մզկիթ նկարահանելու համար
Ռուսաստանաբնակ  ռեժիսոր Արիկ Մանուկյանին կալանավորել են Աբու Դաբիում շեյխ Զայդայի մզկիթի հարևանությամբ դրոնով նկարահանում կատարելու համար։
17:21
25 Հուլիսի 2017
Արջերը «զբոսնում են» Երևանի Ազատության հրապարակում (ՖՈՏՈ)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին:
14:05
25 Հուլիսի 2017
Հայազգի դիզայները ստեղծել է հավաքածու` ոգեշնչված Փարաջանովի արվեստից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայազգի դիզայներ Վարդուհի Նազարյանը տպավորվել է Երևանի Սերգեյ Փարաւջանովի տուն–թանգարան այցելուցունից։
21:00
24 Հուլիսի 2017
Forbes–ը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին
Forbes Woman նորաձևության հայտնի ամսագիրը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների և հաջողության պատմությունը։
20:07
24 Հուլիսի 2017
Հայերենը հնչել է Օդեսայի առաջին գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսերին Օդեսայում անցկացվել է «Օդեսան կարդում է. Օդեսային կարդում են» առաջին գրական ֆլեշմոբը:
16:45
24 Հուլիսի 2017
Թուրքիայում Հայոց Ցեղասպանության մասին եզակի փաստաթուղթ է հրապարակվել (ՖՈՏՈ)
Հրապարակվել է իրաքյան Մոսուլ քաղաքում Հայոց Ցեղասպամության մասին եզակի փաստաթուղթ։