ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի հաղորդվել է, որ Մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել գազի արտահոսք, որի արդյունքում 60 ուսանող և աշխատակից է տարհանվել:
Այդ կապակցությամբ մանկավարժական համալսարանը պարզաբանում է, որ տարերային տարհանում տեղի չի ունեցել։
Загружается новость ...
"Право"
«Պարզապես անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդոր է եղել ուսանողներին լքել շենքի տարածքը»,– նշվում է հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ ԱԻՆ-ի՝ տեղում իրականացրած անհրաժեշտ բոլոր ուսումնասիրություններից հետո որևէ արտահոսք չի հայտնաբերվել:
Ուսումնական պրոցեսը վերականգնվել է 1 ժամ անց:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, հոսպիտալացված ուսանողուհին բուժզննումից անմիջապես հետո դուրս է գրվել հիվանդանոցից: -0-