538.31
7.52
477.01
+31
Եղանակը Երևանում
Հայ

Սպորտային իրադարձությունն ի ցույց դրեց հայերի հետ կապված ամեն ինչի նկատմամբ ադրբեջանական կողմի անբարեհաճության աստիճանը. Արցախի ԱԳՆ

21:32
29 Մայիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Բաքվում անցկացվող Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի հետ կապված գործընթացները, մասնավորապես, այն, որ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կապիտան Հենրիխ Մխիթարյանը ստիպված է եղել չմասնակցել խաղին, ինչպես նաև բազմաթիվ հայ երկրպագուների չեն կարողացել մեկնել Բաքու խաղը դիտելու, ևս մեկ անգամ ապացուցեցին, որ տասնամյակներ շարունակ հայատյացության սերմանմանն ուղղված պետական քաղաքականության բացասական հետևանքները չեն կարող հաղթահարվել մի ակնթարթում։

Այս մասին ասվում է Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանության մեջ։

«Սպորտային իրադարձությունը, որը կարող էր նպաստել հակամարտող կողմերի հասարակությունների հաշտեցմանը, հակառակ ազդեցությունն ունեցավ և ի ցույց դրեց հայերի հետ կապված ամեն ինչի նկատմամբ ադրբեջանական կողմի անբարեհաճության աստիճանը»,– ասվում է հայտարարության մեջ։

Այդ կապակցությամբ Արցախի ԱԳՆ–ն նշել է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից հայատյացությունը սկսել է ակտիվորեն օգտագործվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում՝ որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ուժային ճնշմանն ուղղված քաղաքականության գործիք։
«Տարիների ընթացքում Ադրբեջանում հայերի նկատմամբ անհանդուրժողականությունը ոչ միայն չի թուլացել, այլև սկսել է ներթափանցել հանրային կյանքի բոլոր բնագավառները, այդ թվում՝ կրթության ոլորտ։ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի հաշվետվության մեջ նշվում է, որ Ադրբեջանում «քաղաքական գործիչները, կրթական հաստատությունները, ԶԼՄ-ները շարունակում են հայատյացություն քարոզել․ ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել՝ լսելով այդ ատելության հռետորաբանությունը»,– նշվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ասվում է, որ հայատյացության սերմանումն ու այդ հողի վրա կատարվող հանցագործությունների խրախուսումը բարձրացվել են պետական քաղաքականության աստիճանի, որն Ադրբեջանի նախագահը հետևյալ կերպ է ձևակերպել՝ «Ադրբեջանի հիմնական թշնամին համայն հայությունն է»։

Ադրբեջանում ռասիզմի և հայատյացության դրսևորումների առկայությունը հաստատվում է նաև մի շարք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Ռասայական խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին շրջանակային դաշնագրի հարցերով խորհրդատվական հանձնաժողովի փաստաթղթերում։

«Ադրբեջանական իշխանությունների կողմից հայատյացության հողի վրա կատարված հանցագործությունների խրախուսման աղաղակող օրինակներից է 2012 թ․ օգոստոսին Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջան՝ հետագա ներմամբ, հերոսացմամբ և որպես նմանակման օրինակ համազգային փառաբանմամբ։ Մինչդեռ, Ռամիլ Սաֆարովը հանցագործ է, ով հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում Բուդապեշտում անցկացվող դասընթացներին իր հետ մասնակցող հայազգի սպային քնած ժամանակ կացնահարելու համար»,– նշում են հայտարարության հեղինակները։

Загружается новость ... "Лево"

Ադրբեջանում հայատյացության հիմնախնդիրն այնպիսի ծավալների է հասել, որ Ադրբեջանի ցանկացած քաղաքացի, որը հասարակայնորեն հանդես է գալիս հօգուտ հայերի հետ ցանկացած հարաբերությունների կարգավորման, ադրբեջանական իշխանությունների կողմից ենթարկվում է ահաբեկման և հալածանքի, ինչպես դա եղավ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի հետ։

Համատեղ քաղաքացիական խաղաղարար նախաձեռնություններին մասնակցելն իսկ ադրբեջանական իշխանությունների համար բավարար հիմք է կեղծ քրեական գործեր հարուցելու համար։ 2014 թ․ մի շարք առաջատար ադրբեջանական իրավապաշտպաններ և լրագրողներ, որոնք մասնակցում էին վստահություն ձևավորելուն ու հասարակություններին խաղաղության նախապատրաստելուն ուղղված նախագծերին, ձերբակալվել են պետական դավաճանության և Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով։

Ավելին, ինչպես նշել են Արցախի ԱԳՆ–ում, ցանկացած հայկական ազգանուն ունեցող մարդ, անկախ քաղաքացիությունից և տարիքից, Ադրբեջան այցելելու փորձի ժամանակ ենթարկվում է խտրականության։ Տվյալ իրավիճակը նույնիսկ պատճառ է դարձել 2017 թ․ հուլիսի 6-ին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ կողմից ծավալուն մեկնաբանության։ Մասնավորապես, Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի վարչությունը ստիպված է եղել արձանագրել, որ Ադրբեջան այցելող հայկական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացիներն իսկապես ենթարկվում են խտրականության՝ ըստ էթնիկ հատկանիշի։

Չնայած միջազգային կազմակերպությունների բազմաթիվ հորդորներին՝ ադրբեջանական իշխանությունները ոչ մի գործողություն չեն ձեռնարկում՝ կատարելու խտրականության բոլոր ձևերի վերացման բնագավառում իրենց միջազգային պարտավորությունները։

«Ադրբեջանում այլատյացության հետ կապված իրավիճակի շարունակական վատթարացման ֆոնին միջազգային հանրության ընդհանուր պատասխանատվությունն է՝ ազդել ադրբեջանական իշխանությունների վրա՝ ատելության քարոզի դադարեցման և դրա հարուցած բացասական երևույթների վերացման նպատակով։ Տարիներ շարունակ վարվող պետական քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ հայատյացության հանրային արտահայտումն ադրբեջանական հասարակության մեջ սկսել է ընկալվել որպես նորմա։ Այդ բացասական միտումը ետ շրջելու համար անհրաժեշտ կլինի միջազգային հանրության աջակցությամբ գործուն միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան ադրբեջանական հասարակությանը ձերբազատվել իշխանությունների կողմից արմատավորվող մարդատյացության նորմերից ու կողմնորոշիչներից և բռնել առողջացման ուղին»,– եզրափակում են Արցախի ԱԳՆ–ում։

Եվրոպա լիգայի «Արսենալ»–«Չելսի» եզրափակիչը կկայանա այսօր, Երևանի ժամանակով ժամը 23-00-ին։

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու Բաքվում կայանալիք խաղին՝ անվտանգության երաշխիքներ չստանալու պատճառով: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:21
07 Հուլիսի 2019
Ախորժակը նվազեցնող մթերքների ցանկն ըստ սննդաբանների
Դիետոլոգները հրապարակել են այն մթերքների ցանկը, որոնք զգալիորեն նվազեցնում են ախորժակը։
19:28
07 Հուլիսի 2019
Երկարատև քունը վտանգավոր է կյանքի համար. բժիշկներ
Բժիշկները պարզել են, որ երկարատև քունը վտանգավոր է կյանքի համար։
17:51
07 Հուլիսի 2019
«Հոգիս դրախտում է». Զախարովայի հրապարակումները Հայաստանի մասին իրարանցում են առաջացրել Համացանցում (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանում է:
12:31
07 Հուլիսի 2019
Թիմատին Երևանում 1000 բուրգեր կբաժանի և ելույթ կունենա հայ աստղերի հետ
Black Star Burger Yerevan-ը գործում է Երևանում հունիսի 14-ից:
20:25
06 Հուլիսի 2019
Ճիշտ սննդակարգի անցնելու 5 պարզ միջոց
Ամերիկացի մասնագետները մշակել են իրենց խորհուրդների ցանկը, որոնք կօգնեն անցնել ճիշտ սննդակարգի
19:41
06 Հուլիսի 2019
Սնունդն ազդում է մարդու տրամադրության վրա
Գիտնականները պարզել են, որ տարբեր մթերքներ տարբեր կերպ են ազդում տարբեր տարիքի մարդկանց տրամադրության վրա։
18:25
06 Հուլիսի 2019
Զերկարակային ճնշումը կարգավորելու 5 պարզ միջոց
Ներկայացնում ենք զերկարակային ճնշումը կարգավորելու 5 պարզ միջոց։
14:17
06 Հուլիսի 2019
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
21:15
05 Հուլիսի 2019
Հրապարակվել են վտանգավոր սննդային սովորությունները
Գիտնականները կազմել են 15 գործոններից բաղկացած ցանկ, որոնք ավելացնում են վաղաժամ մահվան ռիսկը։
20:20
05 Հուլիսի 2019
Պարզվել է, թե ինչու են խելացի մարդիկ ավելի դժվար գտնում իրենց կեսին
Պարզվել է, թե ինչու են խելացի մարդիկ ավելի դժվար գտնում իրենց կեսին:
19:45
05 Հուլիսի 2019
Հիանալի ըմպելիք բարեկազմ տեսք ունենալու համար
Ներկայացնում ենք հիանալի ըմպելիքի բաղադրատոմս որովայնի ճարպն այրելու և բարեկազմ տեսք ունենալու համար։
18:37
05 Հուլիսի 2019
Սուրճը կօգնի նվազեցնել քաշը
Գիտնականները բացահայտել են սուրճի ևս մեկ օգտակար հատկություն` նշելով, որ այն կարող է նպաստել քաշի կորստին։