486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
«Նոր Հայաստան» շարժումը ՌԴ ազգային փոքրամասնություններին կոչ է անում օգնել սիրիացիներին
11:45
15 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /նովոստի–Արմենիա/. «Նոր Հայաստան» միջազգային շարժումն իր oգնությունն է առաջարկել Ռուսաստանի ԱԻՆ–ին Սիրիա ուղղվող մարդասիրական 13-րդ և հետագա օգնության ձևավորման գործում և Ռուսաստանում գտնվող մյուս ազգային համայնքներին ու սփյուռքին կոչ է արել միանալ Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների հետևանքով տուժած սիրիացիներին օգնություն տրամադրելու գործին։

«ՆՀ» նախագահ Ամրամ Պետրոսյանն արդեն Ռուսաստանի ԱԻՆ ղեկավարի անունով դիմում է ուղարկել և խնդրել է Սիրիայի համար նախատեսված մարդասիրական օգնության ձևավորման հարցում «ուսումնասիրել «Նոր Հայաստան» շարժման ռեսուրսների ներգրավման հնարավորությունը։Առաջին հերթին, խոսքը սննդի, դեղորայքի և հագուստի մասին է, նշվում է Պետրոսյանի նամակում։
Ավելի վաղ շարժումն արդեն հայտարարել էր հակաահաբեկչական պայքարի ակտիվացման մասին և կոչ արել ամբողջ աշխարհի հայ համայնքներին միավորել ջանքերը Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, նշվում է ԱԻՆ ղեկավարին ուղղված նամակում։

«Միաժամանակ, «ՆՀ» միջազգային շարժման հայ մասնակից–համայնքների ներկայացուցիչները դիմել են ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին Պան Գի Մունին` կոչ անելով «Իսլամական պետություն» խմբավորումը ներառել միջազգային ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների ցանկում և դա ամրագրել ՄԱԿ–ի ԳՎ–ի բանաձևով», – գրված է նամակում։
Հինգշաբթի շարժման նախագահը նամակներ կուղղի 8 միավորումների ղեկավարներին, որոնց կոչ կանի միանալ մարդասիրական առաքելությանը։ Այդ միավորումների ցանկում կլինեն «Ռուսաստանի հայերի միությունը», «Ռուսաստանում վրացիների միությունը», հրեական ազգային–մշակութային դաշնային ինքնիշխանությունը, «Ռուսաստանի ուկրաինացիներ» կազմակերպությունը,  Ռուսաստանի ղազախների, բելառուսների, ադրբեջանցիների, քրդերի ազգային–մշակութային դաշնային ինքնավարությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության տեքստում, «ՆՀ»–ն աջակցում է Սիրիայում Ռուսաստանի գործողություններին, որոնք ուղղված են «Իսլամական պետության» դեմ պայքարին։ Սակայն, ինչպես կարծում են շարժման ներկայացուցիչները, «հասարակ հավանությունը միայն բավարար չէ»` այս հարցի վերաբերյալ բոլոր հասարակական միավորումների կողմից հստակ քաղաքացիական դիրքորոշում է անհրաժեշտ։
««ՆՀ» միջազգային շարժումը, որն իր շարքերում է միավորում ողջ աշխարհի հայ համայնքների ներկայացուցիչներին, միացել է մարդասիրական նախագծերին և զբաղվում է Սիրիայի ժողովրդի համար օգնություն հավաքելով, կամավորների խմբեր է ձևավորում այդ երկիր ուղարկելու համար։ Մենք հորդորում ենք, որ դուք ավելի ակտիվ լինեք և միանաք այս գործընթացին», – ասվում է ուղերձում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:21
24 Հունվարի 2017
ՀՀ ԱԻՆ–ը նախորդ տարի հարյուրավոր կենդանիներ է փրկել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը 2016 թ.–ին ստացել է շուրջ 200 ահազանգ` կենդանիներին փրկելու խնդրանքով։
16:41
24 Հունվարի 2017
Իտալիայում ձնակույտի տակ մնացած հյուրանոցից փրկել են շան երեք ձագի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փրկարարները շան երեք ձագի են փրկել Իտալիայում գտնվող Rigopiano հյուրանոցի փլատակների տակից, որը նախորդ շաբաթ մնացել էր ձնակույտի տակ։
16:28
24 Հունվարի 2017
Թրամփի տխուր կնոջ մասին #SadMelania հեշթեգը գրավում է ինտերնետը
Հունվարի 20–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո սոցցանցերում սկսեցին օգտագործել #SadMelania (տխուր Մելանյա) հեշթեգը։  
19:40
23 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանը երկրպագուներին անակնկալ է պատրաստում
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն անակնկալ է պատրաստում իր երկրպագուներին։
17:59
23 Հունվարի 2017
Քանյե Ուեսթը կվերսկսի չեղյալ հայտարարած համերգային շրջագայությունը Եվրոպայով
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը նախատեսում է վերսկսել Saint Pablo չեղարկված համերգային շրջագայությունը:
15:55
23 Հունվարի 2017
Երևանի քաղաքապետը հանձնարարել է «Սանիթեքին» նախապատրաստվել սպասվող ձյան մաքրման աշխատանքներին
Այսօրվանից «Սանիթեք» ընկերությունն իր թիմով թող նախապատրաստվի սպասվող ձյան մաքրման աշխատանքներին, նշել է Տարոն Մարգարյանը։
12:08
23 Հունվարի 2017
Տաշ Սարգսյանը կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի թոփ–մենեջմենթից
Արտաշես Սարգսյանը հունվարի վերջին կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի մարզական հեռարձակումների տնօրինության գլխավոր խմբագրի պաշտոնից։
10:55
23 Հունվարի 2017
Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում Հայաստանի տարածքին
Հունվարի 26-ի գիշերը բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով։
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։