484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսական «Модный приговор» հաղորդման ժամանակ հայուհին ներկայացրել է հայկական տարազը
19:21
13 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի– Sputnik. Այսօր ռուսական հայտնի «Модный приговор» հաղորդումը սկսվել է հայկական երաժշտությամբ. «Հայաստանի ծաղիկներ» պարային համույթի անդամները` ազգային տարազներ հագած, պարել են հաղորդման ստուդիայում։

«Модный приговор» հաղորդման «Ազգային տարազի նորաձև ժառանգություն» բաժնում ներկայացվել են հայկական ազգային տարազի յուրահատկությունները: Նորաձևության հայտնի պատմաբան, բեմանկարիչ Ալեքսանդր Վասիլևն ասել է. «Այսօր մենք կտեսնենք, թե ինչպես են հին հայկական նախշերը նոր կյանք ստանում ժամանակակից հագուստներում»։

Նա հրավիրել է «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, հայկական տարազի ուսումնասիրման փորձագետ Լիլիթ Մալիքյանին, ով զբաղվում է 18-20–րդ դարերի հայկական տարազի ուսումնասիրությամբ։ Մալիքյանը ներկայացրել է Վասպուրական գավառի, Կարին, Ուրֆա քաղաքների տարազները, պատմել դրանց յուրահատկությունների մասին

Օրինակ` Վասպուրական գավառում հատկապես տարածված է եղել կարմիր գույնը, և բոլոր ամուսնացած կանայք զգեստի վրայից անպայման շալ են կրել` ասեղնագործված կենաց ծառով, որը նրանց համար ծառայել է որպես հմայիլ։

Զրույցի ընթացքում Վասիլևը պատմել է, որ Ստամբուլում շատ հաճախ է նկատում հին հայկական նկարազարդված ափսեներ, գրքեր, հետաքրքիր իրեր, և միշտ այցելելում է հայկական եկեղեցիներ։

Ներկայացվել է նաև 20–րդ դարի սկզբի հարսանեկան զգեստ` զարդարված գեղեցիկ, ոսկեգույն ասեղնագործություններով։–0–

 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: