481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում խաչքար է տեղադրվել` ի հիշատակ բարերար Վահագն Հովնանյանին
17:07
13 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում խաչքար է տեղադրվել` ի հիշատակ բարերար, ազգային և հասարակական գործիչ Վահագն Հովնանյանին։

Հայտնի բարերար, Հայաստանի գոլֆի ազգային ասոցիացիայի նախագահ և «Վահագնի» էլիտար թաղամասի հիմնադիր Վահագն Հովնանյանը մահացել է օգոստոսի 31–ին 83 տարեկանում։

Խաչքարը տեղադրվել է կիրակի «Վահագնի» բնակելի թաղամասում։ Խաչքարի հեղինակը Վարազդատ Համբարձումյանն է։ 

Վահագն Հովնանյանը ծնվել է Իրաքում, ավարտել է Ֆիլադելֆիայի Սուրբ. Ջոզեֆի համալսարանը (ԱՄՆ)` ստանալով բակալավրի աստիճան ֆիզիկայի ոլորտում։

1959թ.–ին Հովնանյանն ու նրա եղբայրները հիմնադրել են Hovnanian Brothers Corporation կորպորացիան, որտեղ նա զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը։ Հաջորդ տասը տարիների ընթացքում Հովնանյան եղբայրները մշակել են բազմաթիվ նախագծեր և կառուցել հազարավոր տներ Նյու Ջերսի նահանգում։

1969թ.–ին Հովնանյանը հիմնել է Hovbilt Inc. սեփական շինարարական ընկերությունը, որը հետագա տարիներին մեծ հաջողությունների է հասել բնակելի համալիրների կառուցման ոլորտում։ 

Շահույթի աճին զուգընթաց ձևավորվել են մի քանի դուստր ընկերություններ`տարբեր ուղղվածություններով, որոնք ներառվել են V.S. Hovnanian Group, Inc–ում, այդ ընկերությունների թվում են Adelphia Water Company–ն, Adelphia Sewer Company–ն, Hovnanian Realty–ն, Clear Title Agency–ն և Grandview Cable–ը։

1985թ.–ին Հովնանյանն ու նրա որդին` Շանթը, ստեղծել են CellularVision Inc հեռահաղորդակցական ընկերությունը, որը հետագայում վերանվանվել է SpeedUS, Inc–ի։

Վահագն Հովնանյանն Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից է։ ԱՄՆ–ում նրա անունը հայտնի է գործարար շրջանակում։

1988թ.–ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Հովնանյանը նպաստել է կրթության զարգացմանը, նախաձեռնել է դրամահավաք և հարյուր հազարավոր դոլարներ փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինին` աղետի գոտում նոր դպրոցներ և ուսումնական հաստատություններ կառուցելու նպատակով։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:47
21 Հոկտեմբերի 2017
Նախանշաններ ուղեղի կաթվածի դեպքում
Ներկայացնում ենք ուղեղի կաթվածի վաղ նշանները։
19:34
21 Հոկտեմբերի 2017
Բացահայտել է ուղիղ կապ շաքարի և չարորակ ուռուցքի միջև
Շաքարի օգտագործումը նպաստում է չարորակ ուռուցքների աճին։
18:11
21 Հոկտեմբերի 2017
- 4 կգ 4 օրում. ավելորդ քաշից ազատվելու հեշտ միջոց
Այս դիետայի օգնությամբ հնարավոր է 4 օրում ազատվել 4 կգ ավելորդ քաշից:
15:37
21 Հոկտեմբերի 2017
Պարաշյուտիստը կորցրել է տաբատը թռիչքի ժամանակ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ Յուտա նահանգում պարաշյուտիստն օդում իջեցրել է մյուսի տաբատը։
14:04
21 Հոկտեմբերի 2017
Պարզվում է, որ տապակած մթերքը չի հանգեցնում ճարպակալման
Ճարպակալումը միշտ չէ, որ կապված է տապակած սնունդ օգտագործելու հետ։
19:09
20 Հոկտեմբերի 2017
Երկու հայ ներառվել է «Հոլիվուդի նոր առաջնորդների» ցանկում
Variety ամսագիրը ներառել է երկու ամերիկահայերի «Հոլիվուդի նոր առաջնորդներ» ամենամյա ցանկում:
18:21
20 Հոկտեմբերի 2017
Mercedes–ն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը (ՎԻԴԵՈ)
Mercedes ընկերությունն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը։
12:29
20 Հոկտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսը և Ալեքսիս Օհանյանը գաղտնի հարսանեկան արարողություն են պլանավորում
Ալեքսիս Օհանյանը և նրա հարսնացուն քննարկում են հարսանեկան ծրագիրը։

17:42
19 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի բջջային բանկինգը հեռահար հուսալի ծառայություն է
ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ և արագ կառավարել հաշիվների դրամական միջոցները:
12:47
19 Հոկտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին աղջկա հետ լուսանկարով (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին:
20:15
18 Հոկտեմբերի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի մահը
Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է հայ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մահը։
18:43
18 Հոկտեմբերի 2017
Որոշ դեպքերում արյան փոխներարկումը կարող է մահացու լինել. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 30 հազար հիվանդների հետազոտության տվյալները։