+20
Եղանակը Երևանում
Հայ
Երիտասարդական քաղաքականության ոլորտում հայ–ռուսական համագործակցության հարցեր են քննարկվել
16:24
09 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ուրբաթ «Մոսկվայի տուն» մշակութային–գործարար կենտրոնում կլոր սեղանի շուրջ քննարկել են երիտասարդական քաղաքականության ոլորտում Երևանի և Մոսկվայի համագործակցության զարգացմանն ուղղված հարցերը։

Միջոցառման նպատակն է աջակցել Մոսկվայի և Երևանի երիտասարդական քաղաքականության իրականացմանը, բարձրացնել երիտասարդական կազմակերպությունների դերակատարությունը քաղաքում կյանքի որակի բարելավման գործում։ Կլոր սեղանը կոչված է նաև օգնել երիտասարդական ոլորտում երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների ակտիվացմանը։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի տարբեր երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և Հայ–ռուսական սլավոնական համալսարանի ներկայացուցիչները։

Կլոր սեղանի ընթացքում Street Workout Armenia կազմակերպության ղեկավար Ղազար Հակոբյանը հյուրերին ներկայացրել է Երևանի քաղաքապետարանին առընթեր երիտասարդական կազմակերպությունների խորհրդի գործունեությունը, ինչպես նաև իր գլխավորած կառույցի աշխատանքը։

«Խորհրդի նպատակն է ներկայացնել հասարակական կազմակերպությունների շահերը Երևանում երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման ժամանակ», – նշել է Հակոբյանը։

Նա ավելացրել է, որ խորհուրդը ստեղծվել է 2012թ.–ին։ Նրա խոսքով` արդեն 2016թ.–ին կազմակերպության գործունեությունը հագեցված կլինի տարբեր ծրագրերով։

«Խորհուրդը կազմված է 26 տարբեր կազմակերպություններից։ Անցկացվում են մշակութային, մարզական, հոգևոր, ինչպես նաև միջազգային միջոցառումներ», – ընդգծել է Հակոբյանը։

Կլոր սեղանի ընթացքում հյուրերին ներկայացվել են «Լոֆտ» ինքնազարգացման հայկական կենտրոնը, երեխաների և երիտասարդների համար նախատեսված բնապահպանական–լուսավորչական ծրագրերը և ուրիշ նախագծեր։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը:
16:35
08 Օգոստոսի 2017
Հայաստանը կմասնակցի Մոսկվայի հրավառության շքեղ փառատոնին
Թիմերը երկինք բաց կթողնեն շուրջ 60 հազար համազարկ
15:30
08 Օգոստոսի 2017
«Կորեական Խալկ» մականունով բոդիբիլդերը հարերենով ողջույնի խոսք է ձայնագրել (ՎԻԴԵՈ)
Տեսագրությունում նա հայերենով վանկարկում է   «Հայաստան», «Հայաստան»:
14:57
08 Օգոստոսի 2017
Սպառողական վարկեր «Մայրական կապիտալի» հաշիվների առկայության դեպքում ՎՏԲ–Հայաստան Բանկից
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է իր վարկային պրոդուկտների շարքը:
16:01
07 Օգոստոսի 2017
Քլոյե Քարդաշյանը սեր է խոստովանել հայերենով (ՖՈՏՈ)
Աղջիկը մակագրել է 26-ամյա ընկերոջ հետ համատեղ լուսանկարը։