481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Նոբելյան մրցանակը շնորհվել է թունիսյան քաղաքական կազմակերպությանը
14:31
09 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2015թ.–ի Խաղաղության նոբելյան մրցանակը ստացել է «Թունիսում ազգային երկխոսության քառյակ» կազմակերպությունը։ Այդ մասին ուրբաթ Օսլոյում հայտարարել է Նորվեգիայի նոբելյան հանձնաժողովի նախագահ Կասի Կուլման Ֆիվեն։

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրությունում, մրցանակը շնորհվում է «Թունիսում պլյուրալիստական ժողովրդավարության ստեղծման մեջ զգալի ավանդի համար 2011թ.–ի հեղափոխությունից հետո»։

«Քառյակը» ստեղծվել է 2013թ.–ին, երբ ժողովրդավարացման գործընթացները հայտնվել են ավերման սպառնալիքի տակ քաղաքական սպանությունների և սոցիալական ելույթների ալիքի արդյունքում։

Խաղաղության մրցանակի հավակնորդների անունները հանձնաժողովում չեն նշում. դա գաղտնիք է առաջիկա 50 տարիների համար։

Մրցանակակրին, ավանդույթի համաձայն, կներկայացնի Նորվեգիայի նոբելյան հանձնաժողովի նախագահը, որի պաշտոնում մարտ ամսից մինչև 2020թ.–ն ընտրվել է Կասի Կուլման Ֆիվեն։ Նա Նոբելյան հանձնաժողովի կազմում է 2003թ.–ից և Պահպանողականների կուսակցության ներկայացուցիչ է։

Նոբելյան հանձնաժողովում ընդհանուր առմամբ կա հինգ անդամ, որոնց երաշխավորում և վեց տարով ընտրում է Նորվեգիայի խորհրդարանը` հաշվի առնելով այնտեղ ներկայացված կուսակցությունները։ Նոբելյան հանձնաժողովի նախկին նախագահ Տուրբյորն Յագլանը շարունակում է հանձնաժողովում աշխատանքը` որպես շարքային անդամ։

Ներկայացված դափնեկիրների պարգևատրման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10–ին Ստոկհոլմում` Նոբելյան մրցանակի հիմնադիր` շվեդ գործարար և գյուտարար Ալֆրեդ Նոբելի մահվան օրը։Նոբելի կտակած հինգ պարգևների ցանկում խաղաղության մրցանակը միակն է, որը հիմնադրի ցանկությամբ շնորհվում է Օսլոյում։ Մյուսները` ֆիզիոլոգիայի կամ բժշկության, ֆիզիկայի, քիմիայի և գրականության մրցանակները, շնորհվում են Ստոկհոլմում։

Այս 2015թ.–ին Նոբելյան մրցանակներից յուրաքանչյուրի գումարը կազմել է 8 մլն շվեդական կրոն (953 հազ. դոլար)։
 
2014 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է պակիստանցի իրավապաշտպան 17–ամյա Մալալա Յուսաֆզային (Malala Yousafzai) և 60–ամյա հնդիկ ակտիվիստ Կայլաշ Սատյարտիին (Kailash Satyarthi)։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին:
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
14:06
24 Մայիսի 2017
Քիմ Քարդաշյանի մայրն ու քույրը մրցակցում են Քիմի և Քանյեի երեխայի փոխնակ մայրը դառնալու իրավունքի համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմը նշել է, որ նա և Քանյեն ցանկանում են երրորդ երեխան ունենալ, սակայն առողջական խնդիրների պատճառով Քիմն ինքը չի կարող կրել փոքրիկին:
11:54
24 Մայիսի 2017
5–ժամյա ջրանջատում է նախատեսված Նոր Նորքում
Վթարային ջրանջատում կիրականացվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
10:59
24 Մայիսի 2017
Հայտնի են նոր մանրամասներ ՀՀ–ում վաճառված ադրբեջանական խնձորների իրական ծագման մասին
Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել:
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։