+7
Եղանակը Երևանում
Հայ
Հազվագյուտ կենդանիների քանակը Հայաստանի տարածքում վերջին տարիներին աճել է. փորձագետ
15:31
05 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի տարածքում վերջին տարիներին հազվագյուտ կենդանիների քանակն աճել է, երկուշաբթի լրագրողներին ասաց Վայրի բնության հիմնադրամի (WWF)  հայկական մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը։

«Հայաստանում վերջին 10-15 տարում ֆաունայի դրությունը չի փոխվել։ Մասնավորապես, հատուկ պահպանվող տարածքների հաշվին 30 տոկոսով ավելացել է մուֆլոնների և բեզուարյան այծերի թիվը»,– նշեց Մանվելյանը` չնշելով կոնկրետ թվեր։

Նա նշեց, որ Հայաստանի բնապահպանության նախարարության և WWF–ի հայկական մասնաճյուղի աջակցությամբ երկրի հարավում ստեղծվել են նոր արգելոցներ։

«Idea հիմնադրամի հետ համատեղ մենք այսօր աշխատում ենք «Տաթև» ազգային պարկի ստեղծման նախագծի վրա, որը նույնպես պետք է կլրացնի Հայաստանի հարավում հատուկ պահպանվող տարածքների ցանցը, ինչպես նաև կնպաստի զբոսաշրջության զարգացմանը»,– նշեց Մանվելյանը։

Նա նաև նշեց, որ Հայաստանի կենդանական աշխարհի համար հիմնական սպառնալիքներ են մնում լեռնահանքային արդյունաբերությունը և որսագողությունը։

Իր հերթին Հայաստանի բնապահպանության նախարարության  բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը հավելեց, որ լինելով լեռնային երկիր` Հայաստանը հարուստ է կենդանական աշխարհի բազմազանությամբ։

«Մեր երկրի տարածքում բնակվում է շուրջ 17,5 հազար տեսակ կենդանի, որից շուրջ 500 տեսակը` ողնաշարավոր, իսկ անողնաշարավոր կենդանիների թիվը կազմում է շուրջ 17 հազար»,– նշեց Աղասյանը։

Նա հիշեցրեց, որ 2010թ.–ին հրատարակվել է Հայաստանի Կարմիր գիրքը, որի մեջ առաջին անգամ մտել են անողնաշարավոր կենդանիները (155 տեսակ), ինչպես նաև ողնաշարավոր կենդանիների 153 տեսակ։

Հոկտեմբերի 4–ին նշվում է կենդանիների պաշտպանության միջազգային օրը։ Նման որոշում է ընդունվել բնության պաշտպանության կողմնակիցների շարժման միջազգային համագումարում, որը տեղի է ունեցել Ֆլորենցիայում 1931թ.–ին։

Հոկտեմբերի 4–ն ընտրվել է այն պատճառով, որ այդ օրը հիշում են Ֆրանցիսկոս Ազիսկու կաթոլիկ սրբի մասին, որը համարվում է կենդանիների հովանավոր։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:00
19 Նոյեմբերի 2017
Dolce & Gabbana–ն կսկսի մակարոն վաճառել
Իտալական Dolce & Gabbana նորաձևության տունը պաստա արտադրող Pastificio Di Martino ընկերության հետ համատեղ կթողարկի պաստայի կապսուլային հավաքածու։
17:58
19 Նոյեմբերի 2017
Chevrolet–ը ներկայացրել է հզորագույն Corvette–ը (ՖՈՏՈ)
Chevrolet ընկերությունը ներկայացրել է Corvette–ի ամենահզոր մոդիֆիկացիան։
16:41
19 Նոյեմբերի 2017
Օգտակար է արդյո՞ք նախաճաշից հրաժարվելը
Մեծ Բրիտանիայի, Լոբորոյի և Բեդֆորդշիրի երկու համալսարանների գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ:
13:52
19 Նոյեմբերի 2017
«Միսս աշխարհ 2017»-ի ժյուրին հայտարարել է մոլորակի ամենագեղեցիկ աղջկա անունը (ՖՈՏՈ)
Հայտնի է դարձել, թե ով է արժանացել «Միսս աշխարհ 2017» մրցույթի հաղթողի կոչմանը:
11:00
19 Նոյեմբերի 2017
Դիանա Շալժիյանը կատարել է Մակարևիչի հայտնի երգը «Ձայնը» ռուսական շոուի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Դիանա Շալժիյանը ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը» շոուի «Նոկաուտ» փուլում կատարել է Անդրեյ Մակարևիչի հայտնի երգը։
21:05
18 Նոյեմբերի 2017
Պարզվել է, որ գիշերը ստացած վնասվածքը երկու անգամ ավելի դանդաղ է լավանում, քան ցերեկվանը
Պարզվել է, որ գիշերային ժամերին ստացած վերքերը երկու անգամ ավելի դանդաղ են լավանում, քան ցերեկվա ժամերի վերքերը։
15:49
18 Նոյեմբերի 2017
Երիտասարդանալու ժամանակն է. պիլինգ տան պայմաններում
WomanHit.ru–ն տեղեկացել է կոսմետելոգից, թե ինչպես ինքնուրույն անցկացնել մաշկի թարմացման ամենաարդյունավետ պրոցեդուրդներից մեկը:
14:11
18 Նոյեմբերի 2017
Անհավանական դիետա. - 4,5կգ 5 օրում
Ներկայացնում ենք ամենաարդյունավետ դիետաներից մեկը վերջին մի քանի տարում։
12:59
18 Նոյեմբերի 2017
Ռուսաստանում նախագահի թափուր աշխատատեղ է հայտնվել
Ռուսական Superjob թափուր աշխատատեղերի կայքը հայտարարություն է տեղադրել երկրի նախագահի թափուր աշխատատեղի առկայության մասին։
20:56
17 Նոյեմբերի 2017
ԱՄՆ–ն սկսել է հաճախ մերժել հայերին վիզայի տրամադրման հարցում. Պետդեպի զեկույց
ԱՄՆ–ն մերժում է հայերի ավելի քան 50%–ին։
18:56
17 Նոյեմբերի 2017
Մուրմանսկի մարզի երկնքում հրե գունդ է հայտնվել (ՎԻԴԵՈ)
ՌԴ Մուրմանսկի մարզի երկնքում կրակե գունդ է հայտնվել։
14:56
17 Նոյեմբերի 2017
Անդրեյ Մալախովը հայրիկ է դարձել
Հաղորդավար Անդրեյ Մալախովը և նրա կինը` Նատալյա Շկուլևան, առաջնեկ են ունեցել: