485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
«Vegan Fest» փառատոնը կանցկացվի Երևանում «Ընտրիր ինձ» կարգախոսով
19:55
02 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Vegan Fest» ամենամյա երրորդ փառատոնը Երևանում կանցկացվի հոկտեմբերի 3-ին «Ընտրիր ինձ» կարգախոսի ներքո, լրագրողներին ուրբաթ հայտնեց փառատոնի կազմակերպիչ Անի Խաչատրյանը։

«Փառատոնի նպատակն է ցույց տալ, որ բուսակերները նորմալ մարդիկ են, այլ ոչ թե ինչ–որ զոմբիներ կամ աղանդավորներ, իսկ բուսակերությունը ապրելակերպ է։ Շատ մարդիկ բուսակեր են դառնում ելնելով առողջ ապրելակերպի նկատառումներից, իսկ մյուսներն այդ կերպ պաշտպանում են բնությունը։ Մենք որոշել ենք առողջ ապրելակերպի և կենդանիների պաշտպանության թեմաները միավորել` ավելի լայն շրջանակներ ներգրավելու համար», – նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքերով` փառատոնի շրջանակում բնության պաշտպանության վերաբերյալ տարբեր թեմաներ կբարձրաձայնվեն։ «Այսպիսով, փառատոնը հարթակ է դառնում, որտեղ արծարծվում են այս ոլորտի արդիական խնդիրները։ Մասնակիցների քանակը տարեցտարի աճում է։ Բազմաթիվ դրական տեղաշարժեր կան։ Փառատոնը չի անցկացվում այն բանի համար, որպեսզի մարդկանց բուսակեր դարձնի, այլ նրա համար, որպեսզի ցույց տա նրանց բուսակերության և առողջ ապրելակերպի դրական կողմերը», – ասաց Խաչատրյանը։

«Vegan Fest»-ը մեկնարկում է հոկտեմբերի 3-ին` ժամը 13։00-ին, Մաշտոցի անվան այգում։ Փառատոնի շրջանակում համերգ կկազմակերպվի, այցելուները կկարողանան համտեսել բուսակերների սնունդը, նաև կանցկացվեն դասախոսություններ` նվիրված առողջ ապրելակերպին և շրջակա միջավայրի խնդիրներին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։
12:59
04 Նոյեմբերի 2017
Գրող Զապել Եսայանն աշխարհի ամենախիզախ կանանց հնգյակում է
Ինչպես կարծում էր Եսայանը, գրականությունը զարդ չէ, այլ հզոր զենք և անարդարության դեմ պայքարի միջոցով։