477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Ընտանեկան բռնության դեմ բողոքի ակցիա է անցկացվում Հանրապետության Հրապարակում
18:01
01 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի Հանրապետության Հրապարակում մեկնարկել է ընտանեկան բռնութայն դեմ պայքարի ազգային օրվան նվիրված ակցիան։

«Կանանց նկատմամբ բռնության դեմ կոալիցիայի» կողմից (որտեղ ներառված են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող յոթ հասարակական կազմակերպություններ) կազմակերպված միջոցառման շրջանակում մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն ընտանեկան բռնության զոհեր դարձած կանանց և երեխաների անձնական իրերը, ինչպես նաև այն մարդկանց իրական պատմությունները, որոնք զրկվել են կյանքից ընտանեկան բռնության և դաժանության հետևանքով։

Բողոքի ակցիային մասնակցում են բռնության ենթարկված կանայք, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները։

Ժամը 11։00–ից մինչև 13։00–ն ակցիայի մասնակիցներն ու կոալիցիայի ներկայացուցիչները հավաքվել էին Հայաստանի կառավարության շենքի դիմաց։ Իսկ երեկոյան հրապարակում կվառվեն հարյուրավոր մոմեր` ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի։

Ակցիայի մասնակից Լարա Ահարոնյանը նշեց, որ իրենք արդեն հինգ տարի անընդմեջ հոկտեմբերի 1–ին Երևանում բողոքի ակցիա են կազմակերպում։ «Ընտանիքում բռնության դեմ պայքարի ազգային օրը սկսել են նշել 2010 թ.–ից, երբ ամուսնու կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով մահացել էր Զարուհի Պետրոսյանը։ Հուսով ենք, որ մեր ակցիան կդառնա նախազգուշացում շատերի համար և կկանխի նման դեպքերն ապագայում», – ընդգծեց նա։

Կոալիցիայի ներկայացուցիչ Լիդա Մինասյանի խոսքով` ակցիայի նպատակն է իրազեկել հայկական հասարակությանը նման երևույթների մասին։ «Կառավարությունից պահանջելու ենք ընդունել օրենք, որը կկարողանա պաշտպանել կանանց և երեխաներին ընտանեկան բռնությունից։ Ցավալի է, որ նման անարժան երևույթը բարգավաճում է հայկական ընտանիքներում», – նշեց նա։

Ակցիայի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածության մակարդակը, առողջացնել հայկական ընտանիքների մթնոլորտը, կանխել նմանատիպ ողբերգություններն ապագայում։

2015 թ.–ի առաջին կիսամյակում ՀՀ ոստիկանությունը գրանցել է ընտանեկան բռնության 447 դեպք։ Բռնության 2000 դեպք գրանցել են կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները։ 2010–2015 թթ.–ին ընտանեկան բռնության հետևանքով զոհվել է 30 կին, ինչի պատճառով 45 երեխա զրկվել է մայրական խնամքից։

ԵԱՀԿ–ի 2011 թ.–ի տվյալներով` հարցված հայ կանանցից ավելի քան 50 տոկոսը ենթարկվում է ընտանեկան բռնության։ 2013–2015 թթ.–ին «թեժ գծում» գրանցվել է 5171 ահազանգ։

«Թեժ գծի» հեռախոսահամարներն են` 099 887 808 077 991 280 010 54 28 28 0 800 80 850։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:39
24 Սեպտեմբերի 2017
Վիճում են մասնագետները կամ հայտնի է դարձել դեպրեսիայից ազատվելու պարզ միջոցը
Պենսիլվանիայի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են դեպրեսիային նվիրված հետազոտությունները:
12:48
24 Սեպտեմբերի 2017
Լարի Գագոսյանը ժամանակակից աշխարհի 100 հզորագույն «բիզնես ուղեղների» ցանկում է. Forbes
Ցանկը կազմվել է Forbes ամսագրի հարյուրամյակի կապակցությամբ, որտեղ ներկայացված են կապիտալիզմի դարաշրջանի 100 ձեռներեցների հանճարեղ մտքերը։
21:15
23 Սեպտեմբերի 2017
Դիետա «Աստիճաններ». բարեկազմ մարմնի գաղտնիքը
Ներկայացնում ենք դիետա, որի շնորհիվ ընդամենը 5 օրում դուք կունենաք բարեկազմ և գեղեցիկ մարմին:
20:03
23 Սեպտեմբերի 2017
Ինչպես տան պայմաններում հեշտությամբ ուղղել մազերը
Ներկայացնում ենք պարզ դիմակ մազերը հեշտությամբ ուղղելու համար:
20:58
22 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հայերին Անկախության օրվա առթիվ և խոստացել դստերը բերել Հայաստան (ՖՈՏՈ)
Նա ավելացրել է, որ իր նորածին դուստրը ևս մի օր կայցելի Հայաստան։
20:38
22 Սեպտեմբերի 2017
«Հակախորհրդայինները». Երևանում ցուցահանդես է բացվել ստալինյան ռեպրեսիաների մասին (ՖՈՏՈ)
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է ատալինյան ռեպրեսիաների 80–ամյակին նվիրված «Հակախորհրդայինները» ցուցահանդեսը:
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
11:28
20 Սեպտեմբերի 2017
Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։