484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Աշոտյան. Հայաստանի բոլոր դպրոցները պետք է ներառական կրթություն կազմակերպելու կարողություն ունենան
14:10
01 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 2025 թվականին Հայաստանի բոլոր դպրոցները պետք է ունենան ներառական կրթություն կազմակերպելու կարողություն, հինգշաբթի «Ներառական կրթություն. ժամանակակից հիմնախնդիրներն ու մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։

«Նախապատրաստել ենք գործողությունների ազգային ծրագիր, որի համաձայն, 2025թ.–ին Հայաստանի բոլոր դպրոցները պետք է ներառական կրթություն կազմակերպելու կարողություն ունենան: Կրթությունն է այն բացառիկ գործիքը, որի միջոցով հնարավոր է հազարավոր երեխաների հասարակություն վերադարձնել որպես լիարժեք մարդ»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ նման լայնածավալ ու ազգային նշանակություն ունեցող բարեփոխումները հնարավոր չեն առանց հասարակական աջակցության։

«Այս առումով հենց մանկավարժական կրթությունն է այն հնարավորությունը, որը մեզ թույլ կտա հայկական դպրոցները լրացնել համապատասխան գիտելիք ունեցող կադրերով։ Մինչ օրս մենք աշխատում էինք այն մանկավարժների հետ, որոնք ծանոթ չէին ներառական կրթության բովանդակությանն ու մեթոդաբանությանը։ Այդ խնդիրը լուծելու համար շատ կարևոր է, որ Հայաստանի` մանկավարժական ուղղվածություն ունեցող բուհերն ի սկզբանե ներդնեն այդ համակարգը»,– ընդգծեց նախարարը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ իր հերթին նշեց, որ Հայաստանը վերջին տարիներին լուրջ առաջընթաց է գրանցել ներառական կրթության ոլորտում։

«Հատուկ կարիքներ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ հասարակության մեջ ինտեգրվելու խնդիր ունեն, և կրթություն ստանալու իրավունքը կարևոր տեղերից մեկն է զբաղեցնում այդ ինտեգրման հարցում։ Կարծում եմ, որ մեր երկրում իրականացվող քայլերը մեզ ճիշտ ճանապարհով են տանում»,– ասաց Ասատրյանը։

Հայաստանում 150 ներառական դպրոց է գործում։ Հետխորհրդային երկրների շարքում Հայաստանն այս առումով առաջատար դիրք է զբաղեցնում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը: