482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-5
Եղանակը Երևանում
Հայ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Ս. Մյուռոնի բաշխման արարողությունը
14:11
30 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 29-ին նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատանը տեղի ունեցավ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը, հաղորդում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը:

Նորօրհնյալ Ս. Մյուռոնի բաշխումն սկսվել է միասնական Տերունական աղոթքով: Ապա ողջույնի խոսք ասաց Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` ուրախությամբ փաստելով, որ տոնական օրերը Մայր Աթոռում եզրափակվում են Հաղթության Սրբալույս Մյուռոնի բաշխմամբ:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ս. Մյուռոնով լի անոթները  փոխանցել է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և Ամենայն Հայոց Կաթողիկոսության 37 թեմերի առաջնորդներին:

Բաշխման արարողությունից հետո Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամը  է բերել ներկաներին:

Փառք և գոհություն հայտնելով Բարձրյալին Մյուռոնօրհնության արարողությունն անցկացնելու շնորհի համար` Նորին Սրբությունը մասնավորապես նշել է. «Սրբալույս Մյուռոնի օրհնությունը, որ ամեն յոթ տարին մեկ կատարվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, իր մեջ հոգևոր նորոգության խորհուրդն ունի, և ստեղծված մթնոլորտը, աշխարհի տարբեր կողմերից մեր հավատացելոց խանդավառ մասնակցությունը վկայությունն է մեր հոգևոր զարթոնքի: Աշխարհասփյուռ մեր զավակներն անհամբերությամբ սպասում են, թե երբ են իրենց առաջնորդները Սրբալույս Մյուռոնը տանելու թեմեր և այնտեղ կազմակերպելու Ջրօրհնյաց արարողություններ, որպեսզի դրանց միջոցով հավատացյալները կարողանան արժանանալ Սրբալույս Մյուռոնի շնորհներին»:

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձ  է կատարել նաև Մայր Աթոռի մուտքին կանգնեցված Դերջանի Ապարանից Ս. Դավիթ վանքի երկու խաչքարերի նմանօրինակների օծմանը: «Դրանք կանգնեցրեցինք այս նվիրական պահին որպես ուխտի խաչքարեր ինչպես մեր ժողովրդի, այնպես և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի յուրաքանչյուր այցելուի համար, որպեսզի նրանք, հաղորդ դառնալով այդ խաչքարերի խորհրդին, ծանոթանալով դրանց պատմությանը, ոչ միայն անդրադառնան այն ահավոր ոճրին, որ տեղի ունեցավ մեր ժողովրդի նկատմամբ 1915 թվականին, այլ նաև դատապարտելու նման ոճիրները, իրենց ջանքն ու ներդրումը բերելու, որպեսզի աշխարհում կանխվեն մարդկային կյանքի հանդեպ նմանօրինակ ոճիրները», - ասել է Գարեգին Բ Կաթողիկոսը:

Խոսելով հոգևորականների առաքելության մասին` Նորին Սրբությունը հայցել է Երկնավորից, որ հոգևորականները նորոգված հոգով վերադառնան իրենց թեմերը, իրագործեն հավատավոր զավակների սպասումները և հոգևոր ու հոգեկան մխիթարություն բերեն նրանց: Հայոց Կաթողիկոսը հավելել է, որ յուրաքանչյուր հայ եկեղեցականի ուսերին նվիրական պարտք կա ծանրացած` անստվեր և պայծառ պահելու Եկեղեցու բարի համբավը, որպեսզի յուրաքանչյուր հայորդի խոնհարումով արտաբերի Հայ Եկեղեցու անունը և երախտագետ սրտով առ Աստված աղոթք բարձրացնի ազգային կյանքում հայ եկեղեցականության բերած ծառայության համար:

Վեհափառ Հայրապետը նաև մաղթել է, որ Տերը հաստատուն պահի Առաքելական Սուրբ Եկեղեցին իր Նվիրապետական Աթոռներով հանդերձ և նրա հոգևոր դասին զարդարի Սրբալույս Մյուռոնի շնորհներով` խանդավառ սրտով շարունակելու իր առաքելությունը Աստծու փառքի և հայ ժողովրդի հարատևության համար:

Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը իր օրհնությունն ու գնահատանքը է բերել Մյուռոնօրհնության արարողության ու հարակից միջոցառումների կազմակերպիչ հանձնախմբին և Մայր Աթոռի պաշտոնեությանը նվիրյալ ծառայության համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։
13:41
07 Դեկտեմբերի 2016
Պայծառ ասուպ է անցել Սիբիրի երկնքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է տիեզերական մարմնի անկումը Արևելյան Սիբիրի երկնքում:
13:39
07 Դեկտեմբերի 2016
Երևանում 29-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախօրեին` դեկտեմբերի 6-ին, «Սեբաստիա» ծննդատանը եռյակ է ծնվել։
13:14
07 Դեկտեմբերի 2016
Շոումեն Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում հայկական խոհանոցի ռեստորան կբացի
Ռուս ճանաչված շոումեն, դերասան և հաղորդավար Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում բացում է Eshak ռեստորանը, որի ճաշացանկում կան հայկական խոհանոցի ճաշատեսակներ:
12:33
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Հայ պատգամավորները չորեքշաբթի Ազգային ժողովի նիստին մեկ րոպե լռութամբ հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:
10:42
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԻՆ-ը նոր տվյալներ է ներկայացրել Լարսի անցակետում տիրող իրավիճակի վերաբերյալ
Լարսի անցակետը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: