486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-13
Եղանակը Երևանում
Հայ
Beeline-ի «Eurasia Mobile Challenge» մրցույթի հաղթողը 20 000 դոլար արժողությամբ մրցանակ կստանա
20:27
29 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Beeline-ը շարունակում է մասնակիցների գրանցումը «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի կողմից «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում անցկացվող «Eurasia Mobile Challenge» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի համար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Մրցույթի նպատակն է ողջ Եվրասիայից ներգրավել երիտասարդներ բջջային տեխնոլոգիաների ոլորտում հերթական նշանակալի լուծումը ստեղծելու համար: Հայաստանից ծրագրին մասնակցողները պետք է ստեղծեն նորարարական հավելված կամ համակարգ բջջային տեխնոլոգիաների ոլորտում, որը հնարավորություն կտա հաղթահարել որևէ խնդիր, որի հետ հաճախ են բախվում օգտատերերն իրենց երկրում։  

1-ին, 2-րդ և 3-րդ տեղ զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգևներ (համապատասխանաբար 20 000, 15 000 և 10 000 ԱՄՆ դոլար), սարքավորումներ և լիարժեք վճարվող ուղեգիր` մասնակցելու Global Mobile Challenge մրցույթին, որը տեղի կունենա Բարսելոնում` Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում, 2016 թ. փետրվարի 22-26-ը:

«Eurasia Mobile Challenge» մրցույթին կարող են մասնակցել 18-35 տարեկան անձիք: Մրցույթին գրանցվել և պայմաններին առավել մանրամասն ծանոթանալ հնարավոր է eurasiamobilechallenge.com կայքում: «Eurasia Mobile Challenge» մրցույթի հայաստանյան գործընկերներն են Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնը, «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը, Կենտրոնական Ասիայի Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ծրագիրը (mLab ECA) և HIVE-ը: Գրանցվելու վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 15-ը:         

«Մշտապես հետևելով ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման միտումներին` Beeline-ն աշխատում է առավելագույնս օգտագործել թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները` ծառայությունները կատարելագործելու նպատակով: «Eurasia Mobile Challenge» մրցույթի շնորհիվ մենք այս գործընթացում կներգրավենք նաև տաղանդավոր երիտասարդների ողջ Հայաստանից, ովքեր բացառիկ հնարավորություն կունենան սեփական նորարարական գաղափարները ներկայացնելու միջազգային հարթակում և կյանքի կոչելու դրանք: Վստահ եմ, որ մրցույթի շրջանակում հայ երիտասարդները կներկայացնեն հետաքրքիր և հեռանկարային գաղափարներ, որոնք  մրցունակ կլինեն գլոբալ շուկայում և կդառնան նոր խոսք բջջային տեխնոլոգիաների ոլորտում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:   

«Eurasia Mobile Challenge» մրցույթին կմասնակցեն ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։ Մրցույթի տեղական փուլի շրջանակում մասնակիցները կմրցեն իրենց երկիրը ներկայացնող մրցակիցների հետ: Այնուհետև մշակված բջջային լուծումները կներկայացվեն հոկտեմբերի կեսին մեկնարկող Bootcamp տեղական ծրագրերին:  

Մասնակիցների աշխատանքները կգնահատվեն ոլորտի փորձագետների կողմից` ըստ հետևյալ չափանիշների. նորարարություն, տվյալ համայնքի համար արդիականություն, մասշտաբայնություն և յուրօրինակություն:

Դասընթացներից հետո յուրաքանչյուր երկրից կընտրվի երեքական մասնակից, ովքեր կմասնակցեն Մոսկվայում կայանալիք տարածաշրջանային կիսաեզրափակիչին: Մոսկվայում հաջորդ մրցակցային փուլից հետո տարածաշրջանային կիսաեզրափակիչի երեք մասնակիցներ կմասնակցեն Global Mobile Challenge մրցույթին Բարսելոնում: -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան: