484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+14
Եղանակը Երևանում
Հայ
Զբոսաշրջային ցուցահանդեսը Երևանում միավորել է Հայաստանի մարզերի և Արցախի ներկայացուցիչներին
19:27
29 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի Երևանում` Հյուսիսային պողոտայում, բացված զբոսաշրջային ցուցահանդեսը միավորել է Հայաստանի բոլոր մարզերի և Արցախի ներկայացուցիչներին,հաղորդում է «Առկա» գործակալությունը։

Զբոսաշրջային EXPO–ի 12 տաղավարներում, որը կազմակերպել է Հայաստանի Երիտասարդական հիմնադրամը, ներկայացվել են 10 մարզերը, Երևանը և Արցախը։ Ցուցահանդեսի նպատակն է ցուցադրել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը, հասարակության մեջ բարձրացնել զբոսաշրջության և երկրի համար նրա սոցիալական, մշակութային, քաղաքական և տնտեսական նշանակության մասին իրազեկվածության մակարդակը։

Զբոսաշրջային ցուցահանդեսն ուղեկցվել է մշակութային ծրագրով։ Տաղավարներում ցուցադրվել են միրգ, բանջարեղեն, մսամթերք, կաթնամթերք, ըմպելիքներ, որոնք արտադրվել են այդ մարզերում, ինչպես նաև կիրառական արվեստի նմուշներ, ձեռագործ խաղալիքներ, ազգային տարազ և ճաշատեսակներ։

Ցուցահանդեսի հյուրերին ներկայացվել են հայկական ազգային երգ ու պար, հայկական ժողովրդական հեքիաթների բեմականացումներ։  Միջոցառման մասնակիցները հյուրերի ներկայությամբ թխել են հաց, երկանքով ցորեն աղացել, թել մանել, բրուտագործները, քանդակագործները և նկարիչները ստեղծել են իրենց ստեղծագործությունները։

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը և Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը։ Նրանք շրջել են բոլոր տաղավարներով և ծանոթացել ցուցադրված իրերին։

Ավագյանի խոսքով` զբոսաշրջային ցուցահանդեսը կտևի ընդամենը մի օր, սակայն նա հույս է հայտնել, որ միջոցառումն ամենամյա կդառնա։

«Այն ամենն, ինչ տեսնում եք այստեղ, պատրաստված է երիտասարդների ձեռքով։ Դժվար է առանձնացնել է ինչ–որ մի ոլորտ, նրանք բոլորը հիանալի են պատրաստվել։ Ցուցադրությունը կազմակերպելիս մենք ցանկանում էինք, որպեսզի երիտասարդությունն ընդգրկվի տարբեր ծրագրերում` նվիրված իրենց հարազատ մարզին, Հայաստանին»,– ասաց նա։

Ավագյանը նշեց, որ ցուցահանդեսը խթանում է ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին զբոսաշրջությունը, որպեսզի երկրի յուրաքանչյուր քաղաքագետ իմանա հարևան մարզերի մշակույթի, կենցաղի մասին։

Վայոց Ձորի մարզից կամավոր Մերի Ստեփանյանը ներկայացրեց իր տաղավարը, նշելով, որ ուրախ է մասնակցել նման միջոցառմանը և ներկայացնել հարազատ մարզի ապրանքների հարուստ տեսականին։

«Մենք ունենք Հայաստանի ամենալավ մեղրն ու գինին։ Մենք այստեղ ենք, որպեսզի ցույց տանք մեր մարզի հարստությունը և հնարավորինս շատ զբոսաշրջիկներ գրավենք»,– ասաց նա։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։