483.06
+0.19
562.04
+0.46
8.3
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական կլինիկաներում 2015թ.–ի հունվարից իրականացվել է սրտի 989 անհետաձգելի վիրահատություն
17:11
29 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կլինիկաներում 2015թ.–ի հունվարից կատարվել է սրտի 989 անհետաձգելի վիրահատություն, երեքշաբթի լրագրողներն ասաց ՀՀ  առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը Սրտի համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիսում։
 
Ընդհանուր առմամբ, սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրով հունվարից սկսած բուժօգնություն է ստացել 1068 քաղաքացի։

Այնուամենայնիվ, բժշկի խոսքով` սրտի հետ կապված հիվանդությունների դեմ պայքարում մեծ տեղ է զբաղեցնում կանխարգելումը, և վերջին տարիներին Հայաստանի առողջապահության նախարարությունը մեծ տեղ է հատկացնում առողջ կենսակերպի քարոզչությանն ուղղված իր աշխատանքին և կանխարգելիչ միջոցառումներին։

Մասնավորապես, նրա խոսքով` առողջապահության նախարարությունն առողջության առաջնային պահպանության համակարգում իրականացնում է մի շարք ծրագրեր։ Այսպես, ընթացիկ տարվա հունվարից մեկնարկել է «հիվանդությունների հսկողության և կանխարգելման» սքրինինգային ծրագիրը, որի բաղադրիչներից մեկը 35-68 տարեկան մարդկանց մոտ հիպերտոնիայի բացահայտումն է։

Վարդանյանը նշեց, որ առաջին եռամսյակում ծրագրի շրջանակում հետազոտվել է 179 հազար մարդ, որոնց 11 տոկոսի մոտ հայտնաբերվել է բարձր զարկերակային ճնշում։

Նրա խոսքով` Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, ամեն տարի աշխարհում ոչ վարակիչ հիվանդություններից մահանում է ավելի քան 38 մլն մարդ, և 48 տոկոսը բաժին է ընկնում արյան շրջանառության համակարգի հիվանդություններին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:34
01 Նոյեմբերի 2017
«Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված հայկական հրատապ բանաձևն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում. Արմեն Աշոտյան
Բանաձևին դեմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակությունը:
11:59
31 Հոկտեմբերի 2017
Քիմ Քարդաշյանին մեղադրել են ռասիզմի մեջ (ՎԻԴԵՈ)
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բացասական մեկնաբանությունների տարափի է արժանացել:
14:56
30 Հոկտեմբերի 2017
Ծառայությունից խուսափած հայեր են ձերբակալվել Ռուսաստանում
/. Ռուսաստանում երկու հայ է ձերբակալվել, ովքեր գտնվում են հետախուզման մեջ զինվորական ծառայությունից խուսափելու կասկածանքով։
13:49
30 Հոկտեմբերի 2017
Իսլամիստները սպառնում են սպանել Մեսսիին և Նեյմարին աշխարհի առաջնության ժամանակ (ՖՈՏՈ)
Իսլամիստական խմբավորումները սպառնում են սպանել Լիոնել Մեսսիին և Նեյմարին, ինչպես նաև մարզիչ Դիդիե Դեշամին։
12:34
30 Հոկտեմբերի 2017
Վիկտորիա Բոնյան սիրավեպ է սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից մեկի հետ (ՖՈՏՈ)
Օգոստոսին Վիկտորիա Բոնյա գաղտնի դաջվածք էր արել իր նոր սիրեցյալի անվան սկզբնատառերով։
20:48
29 Հոկտեմբերի 2017
Հայտնի է ծերության դեմ պայքարի միջոցը
Գիտնականները պարզել են ծերության դեմ պայքարի միջոցը։
19:21
29 Հոկտեմբերի 2017
Ինչպե՞ս բացահայտել կնոջ սուտը
Ինչպե՞ս պարզել, որ կինը ստում է։
17:58
29 Հոկտեմբերի 2017
Արագ և հուսալի դիետա. ազատվեք 3–5 կգ ավելորդ քաշից
Ներկայացնում ենք արագ և հուսալի դիետա, որի միջոցով կարելի է արագորեն ազատվել 3–5 կգ ավելորդ քաշից։
16:43
29 Հոկտեմբերի 2017
Հայտնի են հիվանդությունները, որոնցից կարող է պաշտպանել շունը
Պարզվել է, որ շները կարող են պաշտպանել մի շարք հիվանդություններից։
12:48
29 Հոկտեմբերի 2017
«Պոլե չուդես» շոուի մասնակից Գեորգի Գասպարյանը կատարել է «Ջան Ղարաբաղ» երգը (ՎԻԴԵՈ)
«Պոլե չուդես» հայտնի շոուի մասնակից Գեորգի Գասպարյանը հաղորդման եթերում կատարել է «Ջան Ղարաբաղ» երգը։
12:59
28 Հոկտեմբերի 2017
Քիմ Քարդաշյանը նշել է ծննդյան օրը «հայկական ոճով» (ՎԻԴԵՈ)
Հոկտեմբերի 21–ին Քիմը դարձավ 37 տարեկան։
17:58
27 Հոկտեմբերի 2017
Շառլ Ազնավուրն անհարմար հարց է տվել Իսրայելի նախագահին
Երուսաղեմում Իսրայելի նախագահի նստավայրում կայացել է Շառլ Ազնավուրի և նրան ուղեկցող ընտանիքի անդամների հանդիպումը նախագահ Ռոուվեն Ռիվլինի ու Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի ղեկավարության հետ: