485.74
+0.58
561.81
-1.12
8.27
+0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում CORLEAP բյուրոյում քննարկում են տեղի ժողովրդավարության զարգացման հարցերը
12:25
18 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում ուրբաթ բացված Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային և տեղական իշխանության մարմինների համաժողովի (CORLEAP) բյուրոյի նիստի մասնակիցները քննարկում են տեղի ժողովրդավարության զարգացման հարցեր։
 
Միջոցառմանը մասնակցում են Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների ներկայացուցիչներ։

Ելույթ ունենալով նիստի բացման ժամանակ` Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Երևանը կարևոր նշանակություն է տալիս Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների հետ երկխոսությանը և տարբեր մակարդակներում համագործակցությանը։

«Նման հանդիպումները լրացուցիչ հնարավորություններ են տրամադրում փորձի փոխանակման համար, հատկապես տեղական ինքնակառավարման հարցերում»,– նշեց Նալբանդյանը։

Նրա խոսքով` նման միջոցառումները լավ հիմք են հանդիսանում տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման համար։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բարելավենք և զարգացնենք Հայաստանում ժողովրդավարությունը։ Հայաստանի կառավարությունը սերտ համագործակցում է CORLEAP հետ` այդ նպատակների իրականացման համար։ Հուսով եմ, որ այդ միջոցառումը կօգնի մեր երկրների միջև կոոպերացիայի հետագա զարգացմանը»,– հավելել է Նալբանդյանը։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին` ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը բոլորովին այլ քաղաքականություն է անցկացնում` շարունակելով Հայաստանի շրջափակումը։

«Հարևան Ադրբեջանը, խախտելով պարտավորությունները և հակասելով տարածաշրջանային համագործակցության ոգուն, միշտ հրաժարվում է ցանկացած տեսակի համագործակցությունից»,– ասել է Նալբանդյանը։

Իր հերթին Հայաստանի Համայնքների միության նախագահ, CORLEAP համանախագահ Էմին Երիցյանը նշել է, որ նիստում կքննարկվեն մայիսին տեղի ունեցած Ռիգայի գագաթնաժողովի արդյունքները։ Կհաստատվի 2016–2017թթ. CORLEAP գործողությունների պլանը։
 
Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային և իշխանության տեղի մարմինների համաժողովը (CORLEAP) ստեղծվել է 2011թ.–ին Տարածաշրջանների կոմիտեի կողմից, որպեսզի ներառի ԵՄ Արևելյան գործընկերության աշխատանքի ծրագրում տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման ասպեկտները։ CORLEAP–ը միավորում է 36 տարածաշրջանային և տեղական ընտրական ներկայացուցիչներ ԵՄ–ից և Արևելյան գործընկերության երկրներից, ներառյալ Ուկրաինան։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:14
07 Նոյեմբերի 2017
Բրիտանացի միլիարդերը ամենօրյա չվերթեր կիրականացնի տիեզերք
SpaceShipTwo Unity նավը 2014 թվականին կործանված Enterprise նավի կատարելագործված տարբերակն է։
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։