478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Սրբալույս Մյուռոնի օրհնություն կկատարվի սեպտեմբերի 27-ին
21:29
17 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Սեպտեմբերի 27-ին` Վարագա Ս. Խաչի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ձեռամբ Ամենայն Հայոց Գարեգին Բ  Կաթողիկոսի, կկատարվի Սրբալույս Մյուռոնի օրհնություն:

Արարողության սկիզբը ժամը 17:00-ին է:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սիրով հրավիրում է բարեպաշտ ժողովրդին` աղոթական իր մասնակցությունը բերելու Մյուռոնօրհնեքի սրբազան արարողությանը:

Հայ Առաքելական եկեղեցում Սուրբ Մյուռոնօրհնությունը սկսվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչից, ով ըստ ավանդության, կատարել է մյուռոնի առաջին օրհնությունը։ 

Հետևաբար, ամեն անգամ, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսներն օրհնում են Սուրբ Մյուռոնը, Լուսավորչից պահպանված հին մյուռոն էին խառնում նորի մեջ, որպեսզի հին մյուռոնի մեջ պահպանվող Սուրբ շնորհը փոխանցվեր Նոր Մյուռոնին։

Այնուհետև հատուկ ծիսակարգով Վեհափառ Հայրապետը Սրբալույս մյուռոնը խառնում է Հայ առաքելական եկեղեցու երեք նվիրական սրբություններով՝ Կենաց Փայտով, Աստվածամուխ Սուրբ Գեղարդով և Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջով։--0--


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը: