482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Բլոգերները դատապարտել են Քարդաշյանին նրա երկամյա դստերը բարձրակրունկ կոշիկներ հագցնելու համար
14:07
11 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բլոգերները ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին դատապարտել են, որ երեխային տարիքին չհամապատասխանող կոշիկ է հագցնում։

«Երեկ Քիմն ամուսնու` Քանյե Ուեսթի հետ,  Նորթին տարել է զբոսանքի։ 34–ամյա աստղը հագել է հասարակ մարզահագուստ և սպորտային կոշիկներ։ Բայց նրա աղջիկը... Պապարացիները նկատել են, որ փոքրիկի հագին կրունկով կոշիկներ են եղել։ Երևում է, որ կոշիկը երկու տարեկան փոքրիկի համար մեծ է. ամեն դեպքում նորաձևության ինդուստրիան այնքան չի խենթացել, որպեսզի նման փոքրիկների համար «մեծահասակների» կոշիկ պատրաստի։ Աղջկա հագին նաև մանուշակագույն զգեստ է եղել, որը կրկին չի համապատասխանել իր տարիքին»,– գրում է kp.ru–ն։

«Բլոգերները դատապարտել են Քարդաշյանին. Շատերն այդ տարիքում դեռ կրծքի կաթ են ուտում, ինչո՞ւ կրունկներով կոշիկներ հագցնել երեխային, որը նոր է սովորել քայլել։ Շատերը չեն հասկացել, թե ինչու է Քիմն աղջկան օգտագործում իր վրա ուշադրություն գրավելու համար։ Չէ՞ որ գաղտնիք չէ, որ իրենց զբոսանքներից առաջ Քիմը զանգահարում է մտերիմ լուսանկարիչներին, որպեսզի նրանք հետաքրքիր լուսանկարներ անեն»,– նշում է հրատարակությունը։

Մի քանի տարի առաջ հասարակությունը դատապարտել էր Քեթի Հոմսին և Թոմ Քրուզին նրա համար, որ իրենց երեք տարեկան աղջկան կրունկով կոշիկներ էին հագցրել զբոսանքի ժամանակ։ Այդ ժամանակ շատերը նշել էին, որ նման փոքր երեխայի ոտքերը դեռ ձևավորված չեն, բացի այդ, ճնշում է լինում ողնաշարի վրա, և այդ տարիքում շատ վտանգավոր է կրունկով կոշիկ հագնելը։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
09 Դեկտեմբերի 2016
Մոսկվայի շապիտո կրկեսը երևանցիներին «Ամանորյա անակնկալներ» կմատուցի
Մոսկվայի շապիտո կրկեսը Երևանում ելույթ կունենա «Ամանորյա անակնկալներ» ծրագրով:
11:39
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում թույլ ձյուն է կանխատեսվում։
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։
13:41
07 Դեկտեմբերի 2016
Պայծառ ասուպ է անցել Սիբիրի երկնքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է տիեզերական մարմնի անկումը Արևելյան Սիբիրի երկնքում:
13:39
07 Դեկտեմբերի 2016
Երևանում 29-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախօրեին` դեկտեմբերի 6-ին, «Սեբաստիա» ծննդատանը եռյակ է ծնվել։