478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+33
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահ. այսօր մենք ավելի քան հաստատակամ ենք և քաջ գիտակցում ենք մեր վաղվա անելիքները
19:33
07 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ողջույնի խոսք է հղել Հայ մարմնակրթական ընդհանուր միության 11-րդ պատգամավորական ժողովի մասնակիցներին, որտեղ նշվում է, որ այսօր հայ ժողովուրդն ավելի քան հաստատակամ է և քաջ գիտակցում է իր վաղվա անելիքները։

«Խորհրդանշական այս տարում, երբ համայն հայությունն աշխարհի առաջադեմ մարդկության հետ միասին նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, մենք մեկ անգամ ևս ապացուցեցինք, որ անկոտրում է հայի կամքը, և վճռական՝ նրա ոգին, քանզի հաղթում են այն ժողովուրդները, որոնց պայքարն արդարացի է, և նպատակները՝ արդարացված», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Արցախյան հերոսամարտը ասածիս փայլուն վկայություններից է։ Այսօր մենք ավելի քան հաստատակամ ենք և քաջ գիտակցում ենք մեր վաղվա անելիքները, որոնք կյանքի պիտի կոչենք միասնաբար, ուս ուսի տված ջանադիր աշխատանքով», – նշել է ՀՀ նախագահը։

Նա ավելացրել է, որ համահայկական տարբեր կառույցների ընդհանուր ժողովների գումարումը չափազանց կարևոր և գնահատելի երևույթ է։ Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը ևս անմասն չէ այդ որդեգրած դիրքորոշումից։ Սա Հայաստան-սփյուռք գործակցության լավագույն օրինակներից է։

«Մենք մշտապես եղել ենք հայկական կազմակերպությունների կողքին և ամեն ինչ անելու ենք հայրենիքի հետ կապն ավելի ամրապնդելու, հայրենիքի շուրջ համախմբվելու և հայաստանակենտրոն գործունեությունն առավել խթանելու համար», – նշել է նախագահը։

Նա ընդգծել է, որ գրեթե մեկդարյա գոյության ընթացքում Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը բազմիցս ապացուցել է իր անմնացորդ նվիրումն աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ երիտասարդների հայեցի դաստիարակության և հայապահպանության շնորհակալ գործին։

««Բարձրացիր, բարձրացուր»՝ ահա այն վեհ գաղափարը, որը Միության հենքը հանդիսանալով՝ տակավին արդիական է մնացել այսօր։ Հայոց պետության, Արցախ աշխարհի և սփյուռքի առջև ծառացած նոր մարտահրավերներն ավելի քան երբևէ ենթադրում են ուժերի համախմբում և խոհեմ գործելակերպ։ Մեր արդար դատի ճանապարհը համատեղ ենք անցնելու, մեր հաղթանակի կերտման ուղին միասին ենք հարթելու», – նշել է Սարգսյանը։

Նա հավատացած է, որ պատգամավորական ժողովի ընթացքում ծավալված քննարկումները և կայացված որոշումները մեծապես կնպաստեն մեր ազգային առաջնահերթ խնդիրների լուծմանը՝ հօգուտ Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության հզորացման, ի շահ համայն հայության։

«Մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ և արդյունավետ աշխատանք», – նշել է ՀՀ նախագահը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:01
22 Հուլիսի 2017
Նիհարում ենք արագ և հուսալի. 4 կգ 4 օրում
Ներկայացնում ենք դիետա, որի միջոցով հնարավոր է արագ և հուսալի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
11:27
22 Հուլիսի 2017
Հայերի 5 գյուտերը, որոնք փոխել են աշխարհը
Հայաստանն աշխարհին բազմաթիվ ազդեցիկ գիտնականներ է նվիրել։ Այդպիսի մարդիկ սովորաբար մեծ գաղափարներ, տեսություններ են ծնում, որոնք ընդունակ են մեկընդմիշտ փոխել աշխարհը։
20:10
21 Հուլիսի 2017
Երթևեկի փոփոխություն Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում (ՍԽԵՄԱ)
ՃՈ–ն տեղեկացնում է, որ հուլիսի 22–ից երթևեկը կփոխվի Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում:
16:28
21 Հուլիսի 2017
Ամենաախորժելի և յուրօրինակ հատապտղի փառատոն Հայաստանում
Սյունիքի մարզում հուլիսի 22–ին տեղի կունենա Ազնվամորու փառատոն։
23:31
20 Հուլիսի 2017
Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել
Linkin Park խմբի երգիչ Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել Լոս Անջելեսում:
19:20
20 Հուլիսի 2017
Լևոն Արոնյանի կինը շարունակում է ասմունքել հայերեն (ՎԻԴԵՈ)
Արիանա Կաոիլին արդեն երկրորդ անգամ զարմացնում է Facebook–ի օգտատերերին հայոց լեզվի և գրականության իմացությամբ։
17:16
20 Հուլիսի 2017
Ամառային սննդակարգի հինգ ոսկե կանոնները
Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը։
15:46
20 Հուլիսի 2017
Պետդուման չեղարկել է պարտադիր անվճար ուղեբեռի իրավունքը չվերադարձվող տոմսի պարագայում
ՌԴ Պետդուման վերջնական ընթարցմամբ ընդունել է օրենք, որը ոչ պարտադիր է դարձնում ուղեբեռի անվճար տեղափոխումը չվերադարձվող տոմսի պարագայում։
11:23
20 Հուլիսի 2017
«ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավարը մահացավ. նրան դանակահարել էին
Այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Ռուբեն Պողոսյանը։
16:07
19 Հուլիսի 2017
Լիոնի հայազգի քաղաքապետը բազմաթիվ կյանքեր է փրկել Արցախյան պատերազմի տարիներին
Լիոնի նորընտիր քաղաքապետ Գեորգ (Ժորժ) Քեփենեկյանը 1990-ականներին մի քանի անգամ եղել է Հայաստանում և Արցախում։
15:03
19 Հուլիսի 2017
Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել։
14:03
19 Հուլիսի 2017
«Թումոյի» թիմը բրոնզե մեդալ է նվաճել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում
Հայաստանը ներկայացնող «Թումո» տեխնոլոգիական կենտրոնի սաները երրորդ տեղն են զբաղեցերել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում։