486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի փոխոստիկանապետը խոստացել է մոտ կես ժամից ազատ արձակել ձերբալակված բոլոր ակտիվիստներին
20:42
01 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը խոստացել է մոտ  կես ժամից ազատ արձակել «Ոչ թալանին» էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժման ակտիվիստներին, որոնք ձերբակալվել էին երեքշաբթի։

Միաժամանակ Օսիպյանը կոչ է արել շարժման նախաձեռնողներին` չխախտել հասարակական կարգը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։

Դեռևս հայտնի չէ ոստիկանական բաժանմունք տեղափոխվածների հստակ թիվը։

«Ոչ թալանին» նախաձեռնությունը ակցիա է անցկացնում` պահանջելով չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը։ Նախաձեռնության մասնակիցների կարծիքով` այսօրվա միջոցառմամբ վերսկսվում են բողոքի ակցիաները, որոնք դադարեցվել էին հուլիսին։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17–ին հայտարարեց էլեկտրաէներգիայի սականգի բարձրացման մասին, որի համաձայն` օգոստոսի 1–ին սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կավելանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոս)։ Ընդ որում, ՀԷՑ–ը ՀԾԿՀ–ին ներկայացրած հայտի մեջ առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։

ՀԾԿՀ–ի նման որոշումը բողոքի և վրդովմունքի ալիք բարձրացրեց բնակչության շրջանում, որը վերածվեց մասշտաբային բողոքի ակցիայի` «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգողների ղեկավարությամբ։ Ակցիայի հետևանքով գրեթե երկու շաբաթ փակվել էր Բաղրամյան պողոտան։ Միայն հուլիսի 6–ի առավոտյան ոստիկանությունն ազատեց պողոտան ցուցարարներից և վերականգնեց տրանսպորտի երթևեկությունը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։
11:54
16 Հունվարի 2017
Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու խորհուրդներ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում նշել է մի քանի կետ Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու վերաբերյալ։
20:15
15 Հունվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանը խոսել է «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագծի վերսկսման մասին
Ռուսաստանցի շոումեն, «Comedy Club»–ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել` ակնարկելով, որ շուտով կվերսկսվի «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագիծը։