480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
UWC Dilijan College-ը նոր ուսումնական տարում դռներն է բացել ևս 94 ուսանողի առջև
13:34
01 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. United World Colleges (UWC) միջազգային համակարգի առաջին UWC Dilijan College  քոլեջը նոր ուսումնական տարում դռներն է բացել ևս 94 ուսանողի առջև, ովքեր սկսում են ուսումնառությունը Միջազգային բակալավրիատի (IB Diploma) երկամյա ծրագրով։

Այսպիսով, 2015-2016 ուսումնական տարում քոլեջը կունենա արդեն երկու հոսք՝ ապահովելով զարգացման առաջին փուլի համար նախատեսված կրթական ծրագրի ամբողջականությունը:

Նոր ուսումնական տարում քոլեջում ընդհանուր առմամբ կսովորի 190 ուսանող՝ աշխարհի 64 երկրից: Նրանցից 21-ը Հայաստանից ու Արցախից են, որոնցից 11-ն ընդունվել են այս տարի:

Համալրվել է նաև դասախոսական կազմը. հրավիրվել են 17 մասնագետներ՝ նոր առարկաների դասավանդման համար, հայտնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDEA) հանրային կապերի բաժինը:

Քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը, ողջունել է ուսանողներին ու դասախոսական կազմին։

«Մեր քոլեջի հիմնադիրներին UWC շարժման և Միջազգային բակալավրիատի հետ միավորում է այն ընդհանուր համոզմունքը, որ բարձրորակ կրթության մեջ այսօր ներդրում կատարելով՝ ապագայում խաղաղության, արդարության և բարեկեցության հասնելու հույս ենք տածում: Այդ իսկ պատճառով ջանքեր, ժամանակ ու միջոցներ ենք ներդնում ինչպես դասարանական, այնպես էլ արտադասարանական ուսուցման մեջ, և ակնկալում ենք, որ UWC Dilijan College-ում ձեռք բերված փորձը կվերափոխի բոլորիս ու կոգեշնչի կյանքը նվիրել հանրությանը, սեփական երկրին և ողջ աշխարհին ծառայելու գործին», - ասել է նա։

UWC Dilijan College-ի հիմնադիրների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը նշել է, որ կրթությունն ու դպրոցը միայն շենքը չեն։

«Գլխավորը ուսուցիչներն ու ուսանողներն են, ովքեր գալիս են այստեղ», – ընդգծել է նա։

Նրա խոսքով` քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութին հաջողվել է դասախոսների հետաքրքիր թիմ հավաքել, և UWC-ի ընդունելության բացառիկ համակարգի շնորհիվ մեզ մոտ ուսանելու են գալիս տաղանդավոր, վառ, յուրահատուկ երեխաներ:

«Ձեզ սպասվում է շատ հետաքրքիր, թեև ոչ հեշտ աշխատանք՝ ստանալ ոչ միայն ակադեմիական գիտելիքներ, այլև բազմամշակութային միջավայրում ապրելու փորձ ձեռք բերել, որն, անշուշտ, կվերափոխի ձեր անհատականությունը: Ուրախ եմ, որ այդ աշխատանքը տարվում է ոչ միայն քոլեջում, այլև նրա սահմաններից դուրս, քանի որ UWC Dilijan College-ը Դիլիջան քաղաքի անբաժանելի մասն է: Քաղաքի կյանքում արդեն տեսանելի են փոփոխությունները, որոնք տեղի են ունենում ուսանողների և տեղի երիտասարդների համագործակցության շնորհիվ և, հուսով եմ, այդ արդյունքները կայուն ու երկարատև կլինեն», – ընդգծել է Զոնաբենդը:

Այս տարի ամբողջությամբ ավարտվել են շինարարական և ներքին հարդարման աշխատանքները շինարարության առաջին հերթի ուսումնական և բնակելի մասնաշենքերում, և ստեղծված են միջազգային մակարդակի կրթական հաստատությանը բնորոշ բոլոր պայմանները:

2015 թվականին UWC Dilijan College-ի շենքը միջազգային մի շարք հեղինակավոր մրցանակների է արժանացել՝ դառնալով «International Property Awards -2015» մրցույթի դափնեկիր՝ «Public Services Development» անվանակարգում (եվրոպական տարածաշրջանում) և IGRA «Green Roof Leadership Awards-2015»-ի դափնեկիր՝ «Trendsetting Architecture» անվանակարգում: Այն դարձել է նաև ԱՊՀ տարածքում միակ կրթական հաստատությունը, որն արժանացել է BREEAM-ի հավաստագրի՝ էկոլոգիական շինարարության համար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։
12:45
25 Հունիսի 2017
«Ժպտա, որ հաղթես». հայ աստղերը` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)
Հայկական շոու–բիզնեսի աստղերը նոր տեսահոլովակ են նվիրել քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին։
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը:  
19:45
24 Հունիսի 2017
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստը. խորհուրդ է տալիս հոգեբանը
Լավագույն հանգիստը գործունեության փոփոխությունն է:
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։
14:35
24 Հունիսի 2017
Ընտանեկան հայհոյանքն օրենքով կպատժվի Ռուսաստանում
Պետդումայի օրենսդրության կոմիտեն հավանություն է տվել ընտանեկան հայհոյությունների համար պատասխանատվությունը խստացնող օրինագծին:
13:10
24 Հունիսի 2017
Սուրենյանը պատմել է բնության «վախենալու գեղեցկության մասին» (ՖՈՏՈ)
Գագիկ Սուրենյանը հրապարակել է եղանակային բացառիկ երևույթի հետաքրքիր լուսանկար։
11:17
24 Հունիսի 2017
Սուրենյան. այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի
Ամառը կրկին վերադառնում է։
16:19
23 Հունիսի 2017
Քանյե Ուեսթը նշել է, թե քանի երեխա է ուզում ունենալ Քիմ Քարդաշյանից
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, թե քանի երեխա է ուզում ունենալ իր կնոջից` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:  
14:51
23 Հունիսի 2017
ՀՀ ԿԳՆ–ն պարզում է իսրայելցի շրջանավարտներին հայկական կեղծ դիպլոմներ տալու սկանդալի մանրամասները
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դիմել է երկրի արտգործնախարարությանը:
10:39
23 Հունիսի 2017
Պարային իմպրովիզացիա Գարիկ Մարտիրոսյանից և նրա կնոջից (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը կնոջ` Ժաննայի հետ պար են ներկայացրել հայկական ազգային տարազներով։