480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+32
Եղանակը Երևանում
Հայ
Քարդաշյանը պատրաստվում է ծննդաբերությունից հետո հեռացնել արգանդը
14:49
28 Օգոստոսի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատմել է բոլոր այն դժվարությունների մասին, որոնց բախվել է երկրորդ անգամ հղիանալու ժամանակ։ C Magazine–ին տված հարցազրույցում նա ասել է, որ հնարավոր է` ծննդաբերությունից հետո դիմի հիստերեկտոմիայի (արգանդի վիրահատական հեռացում)։ Այս մասին գրում է lenta.ru–ն։

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի աստղն իր առողջական խնդիրների մասին պատմել է` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես են ամուսինները որոշել երկրորդ երեխան ունենալ։ «Երկար ճանապարհ էր։ Ես ամեն օր առավոտյան ժամը 5–ին բժշկի էի գնում Բևեռլի Հիլզ»,– ասել է Քարդաշյանը և ավելացրել, որ երկրորդ հղիությունից առաջ արգանդի երկու փոքր վիրահատություն է ունեցել։

Նա ասել է, որ բժիշկների կարծիքով` ծննդաբերությունից հետո ստիպված կլինի հեռացնել արգանդը։ Նա նշել է, որ դա իրեն մի փոքր վախեցնում է։

Քարդաշյանի երկրորդ հղիության մասին լուրը տարածվել է 2015թ.–ի գարնան վերջին։ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն այդ լուրը հաստատել էին ամռան սկզբին։ Միաժամանակ խոսվում էր այն մասին, թե Քարդաշյանն իբր հիվանդ է, այդ պատճառով էլ նրա քաշն ավելացել է։

Աստղային զույգի առաջին համատեղ երեխան ծնվել է 2013թ.–ի հունիսի 15–ին, աղջկան անվանել են Նորթ Ուեսթ (North West, Հյուսիս–Արևմուտք)։ Քիմն ու Քանյեն այժմ տղայի են սպասում, որին ամենայն հավանականությամբ կկոչեն Իսթոն (Արևելք)։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:17
26 Հունիսի 2017
Ամիչ կամ ով է պատրաստել հայկական ձևով հնդկահավը Բաքու մեկնող օդանավի ուղևորների համար
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ավելի մանրամասն տեղեկանալ հայկական ավանդական խոհանոցի այս ճաշատեսակի մասին։
17:22
26 Հունիսի 2017
Սուրենյան. հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու
Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու։
15:13
26 Հունիսի 2017
Ծաղկամա՞ն, թե՞ գավաթ` վիճում են Գարիկն ու Հենրիխը (ՎԻԴԵՈ)
ՈՒՀԱ YouTube–ի ալիքում կարճ կատակ տեսանյութ է հրապարակվել` «Երալաշ»–ի ոճով։
13:59
26 Հունիսի 2017
Հազվագյուտ ալմաստն այսուհետ կկրի հայազգի լեգենդար հետախույզների անունը
Ռուսաստանում հազվագյուտ ալմաստն անվանակոչվել է ի պատիվ խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների:
13:29
26 Հունիսի 2017
Facebook–ից լուսանկարներ ներբեռնելը շուտով կարգելվի
Facebook սոցցանցը կարող է արգելել լուսանկարների ներբեռնումը։
16:37
25 Հունիսի 2017
ՌԴ-ում հոգեբանությունը կարող է ընդգրկվել դպրոցական ծրագրում
Դպրոցական ծրագրում Ռուսաստանում մինչև 2020 թվականը կարող է հոգեբանություն ընդգրկվել: 
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։
12:45
25 Հունիսի 2017
«Ժպտա, որ հաղթես». հայ աստղերը` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)
Հայկական շոու–բիզնեսի աստղերը նոր տեսահոլովակ են նվիրել քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին։
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը:  
19:45
24 Հունիսի 2017
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստը. խորհուրդ է տալիս հոգեբանը
Լավագույն հանգիստը գործունեության փոփոխությունն է:
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։