486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Վարդանուշ Մարտիրոսյանն իր VARDA™ ապրանքանիշը կներկայացնի Ղրիմի գեղեցկության մրցույթում
16:54
11 Օգոստոսի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի դերասանուհի, երգչուհի և պարուհի Վարդայի (Վարդանուշ Մարտիրոսյան) VARDA™ ապրանքանիշի լողազգեստների հավաքածուի ցուցադրությունը կկայանա օգոստոսի 14–ին Miss Yalta 2015 գեղեցկության մրցույթում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց երգչուհու PR–մենեջեր Դարյա Մովչանյուկը։

«Կիևում VARDA™ լողազգեստների հաջող ցուցադրությունից հետո Վարդան որոշել է չսահմանափակվել եղածով։ Ապրանքանիշի զարգացման նոր փուլ կդառնա Ղրիմի Յալթա քաղաքում կայանալիք ցուցադրությունը։ Miss Yalta 2015 գեղեցկության մրցույթում Վարդան ոչ միայն ժյուրիի անդամ կլինի, այլ նաև կներկայացնի սեփական լողազգեստների հավաքածուն»,– նշված է հաղորդագրությունում։

«Ես արդեն գիտեմ, թե ինչ եմ անելու օգոստոսի 14–ին։ Ժյուրիի անդամ կլինեմ Յալթայի մրցույթում։ Եվ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ գեղեցկության մրցույթում կարևոր է լինելու լողազգեստների ցուցադրությունը։ Ինձ համար շատ հուզիչ է, չէ՞ որ մասնակիցները կրելու են VARDA™–ի լողազգեստները»,– սոցցանցերում գրել է Վարդանուշ Մարտիրոսյանը։

Մովչանյուկի խոսքով` VARDA™–ի իրերն արժանի տեղ են զբաղեցնում կինոաստղերի և շոու բիզնեսի աստղերի զգեստապահարաններում։ «Ինքնատիպ լողազգեստների երկրպագուն է դարձել նաև հանրահայտ Քիմ Քարդաշյանը։ VARDA™ ապրանքանիշի աստղային հաճախորդների թվում են հաղորդավարուհիներ Քսենյա Սոբչակը և Լերա Կուդրյավցևան, երգչուհի Աննա Սեդոկովան, դերասանուհի Նատալիա Ռուդովան և ուրիշներ»,– նշել է նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։