480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Պոզները ցեղասպանությունը վերապրած մարդկանց մասին վեպը բացահայտում է համարում
15:13
10 Օգոստոսի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի, /Նովոստի–Արմենիա/. Անվանի ռուս հաղորդավար և լրագրող Վլադիմիր Պոզները Քրիս Բոհլաջյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը գիրք–բացահայտում է համարում։

«Քրիս Բոհլաջյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը հիասքանչ է։ Ես այդ բնորոշումը կիրառում եմ դասական նշանակությամբ. հիասքանչ է այն առումով, որ առանձնանում է գրքերի սովորական շարքից»,– գրել է Պոզներն իր անձնական կայքում։

Նրա խոսքով` հարցն այն չէ, որ հրաշալի է գրված, թեև դա էլ պակաս կարևոր չէ։ Եվ հարցն այն չէ, որ գիրքը Ամերիկայում բեսթսելեր է դարձել. Բոհլաջյանի գրքերի համար դա սովորական բան է։

«Եվ հարցն այն չէ, որ դա վեպ է, փաստաթուղթ, բայց միայն մասամբ, սա այնպիսի բան է, որ քեզ պահում է իր իշխանության մեջ սկզբից մինչև վերջ։ Իմ կարծիքով, հարցն այն է, որ սա գիրք–բացահայտում է։ Եվ ես խորապես համոզված եմ, որ այս գիրքն անպայման պետք է ընթերցել`անկախ տարիքից, հավատից, հավատի բացակայությունից, ազգությունից և այլն»,– նշել է Պոզները։

«Ավազե ամրոցի աղջիկները» Քրիս Բոհջալյանի նոր վեպն է։ Տպագրվել է 14 լեզվով աշխարհ 20 երկրում։ Այս ստեղծագործությունը կես տարի շարունակ ներառվել է The New York Tims–ի կազմած ամենավաճառվող գրքերի ցանկում, 2012 թվականին The Washington Post–ը լավագույն գիրք էր ճանաչել «Ավազե ամրոցի աղջիկները»։

Վեպի հիմքում ցեղասպանությունը վերապրած մարդկանց իրական պատմությունն է, նրանք դաժան ոճրագործությունից հետո փորձում են նոր կյանք սկսել օտար հողում։

Քրիս Բոհջալյանը ամերիկացի գրող է, հոգեբանական վեպի ճանաչված վարպետ, մի շարք հայտնի վեպերի հեղինակ։ Նրա ստեղծագործություններն ավելի քան 20 տարի ամենավաճառվող գրքերի ցանկում են ներառել «New York Times»–ը, «USA Today»–ը, «Washington Post»–ը, իսկ նրա «Մանկաբարձուհի» վեպը, որը տպագրվել է 1998 թվականին, ամերիկացի հայտնի հաղորդավար Օփրա Ուինֆրիի կազմած լավագույն գրքերի ցանկում է ներառվել։ Այդ գրքի տպագրությունից մի քանի տարի անց, երբ վեպն արդեն թարգմանվել էր 25 լեզվով, նաև համանուն է նկարահանվել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:19
23 Հունիսի 2017
Քանյե Ուեսթը նշել է, թե քանի երեխա է ուզում ունենալ Քիմ Քարդաշյանից
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, թե քանի երեխա է ուզում ունենալ իր կնոջից` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:  
14:51
23 Հունիսի 2017
ՀՀ ԿԳՆ–ն պարզում է իսրայելցի շրջանավարտներին հայկական կեղծ դիպլոմներ տալու սկանդալի մանրամասները
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դիմել է երկրի արտգործնախարարությանը:
10:39
23 Հունիսի 2017
Պարային իմպրովիզացիա Գարիկ Մարտիրոսյանից և նրա կնոջից (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը կնոջ` Ժաննայի հետ պար են ներկայացրել հայկական ազգային տարազներով։
13:28
22 Հունիսի 2017
Հաշմանդամի սայլակով աղջնակն ուղեկցել է Ռոնալդուին դաշտ դուրս գալիս (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստան–Պորտուգալիա խաղի ժամանակ Ռոնալդուն խաղադաշտ է դուրս եկել 10–ամյա Պոլինայի ուղեկցությամբ:
13:11
22 Հունիսի 2017
Տավուշում քամին արմատախիլ է արել 30-40 տարվա ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ
Պտղավանում քամին արմատախիլ է արել ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ:
21:05
21 Հունիսի 2017
Խեղդվող «Հույսը» հրաշքով փրկվել է (ՎԻԴԵՈ)
Սեուլի կենդանաբանական այգու տեսախցիկներն արձանագրել են ջրավազանից փղիկի փրկության կադրեր։
16:40
21 Հունիսի 2017
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը փոխնակ մայր են գտել. մանրամասներ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթը պայմանագիր են կնքել մի կնոջ հետ, ով կդառնա իրենց երրորդ երեխայի փոխնակ մայրը:
15:49
21 Հունիսի 2017
Cumulonimbus կամ կարկտաբեր ամպերը բարձրությունից (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության բաժնի պետ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Facebook–ի իր էջում։
15:13
21 Հունիսի 2017
Beeline-ը և ՎՏԲ-Հայաստան Բանկը համատեղ բացառիկ պրոդուկտ են ներկայացնում
Beeline-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ գործակցության շրջանակում թողարկում են ՀՀ շուկայում բացառիկ պրոդուկտ:  
13:35
21 Հունիսի 2017
Գարիկ Մարտիրոսյանն «անսպասելի» ֆոտոսեսիա է անցկացրել կնոջ հետ (ՖՈՏՈ)
Գարիկ Մարտիրոսյանը հայկական ազգային տարազներով ֆոտոսեսիայի է մասնակցել կնոջ հետ:  
11:10
21 Հունիսի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն` Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Հունիսի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի կենտրոնական փողոցներից մեկում:
20:17
20 Հունիսի 2017
Ուրախ լուր. հնգյակից երկու փոքրիկներն արդեն կերակրվում են կաթի շշով
Հնգյակից կենդանի մնացած երկու աղջիկները դեռևս գտնվում են հիվանդանոցում։