486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Սևանա լիճը ներառվել է ամառային հանգստի համար նախատեսված լավագույն լճերի ցանկում
20:08
01 Օգոստոսի 2015

ԵՐԵՎԱՆ, 1 օգստոսի. /Նովոստի-Արմենիա/. Կովկասի բարձրալեռնային լճերից մեկը` Սևանը, ընդգրկվել է Lenta.ru-ի` է ամառային հանգստի համար լավագույն լճերի ցուցակում

Շատերի համար ամառային արձակուրդները, նախևառաջ, նույնացվում է ծովափի, լողի ու արևային լոգանքի հետ: Իսկ ի՞նչ անել, եթե ծովային հանգստավայրերն արդեն «նվաճված» են, և ուղղակի ճանաչողական հանգիստն արդեն չի գրավում: Լճերն այս իմաստով գերազանց այլընտրանք են: Քաղցրահամ ջրամբարների ափերին գտնվող որոշ հանգստավայրեր այնքան ճանաչված են, որ չեն զիջում Լազուրային ափին, հունական գեղատեսիլ կղզիներին և այն ամենին, ինչն արդեն տեսել եք

Lenta.ru-ն կազմել է ամառային հանգստի համար լավագույն լճերի ցուցակը, որի կազմում է նաև Հայաստանի բնության գոհար Սևանա լիճը:

Պարբերականը նշում է, որ Սևանը Կովկասի ամենամեծ լիճն է: «Եթե ձեզ գրավել են լեռների կատարներն ու մաքուր օդը, բայց պակասել է լճափը, ապա դուք ճիշտ տեղում եք: Լիճը գտնվում է Երևանից 54 կիլոմետր հեռավորության վրա: Ջուրը գեղեցիկ լազուրե երանգ ունի և շատ թափանցիկ է, ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է 24 աստիճանի: Պատմական հուշարձաններից առավել հայտնի է Սևանավանքը, որը գտնվում է Սևան քաղաքից ոչ հեռու թերակղզու վրա` հյուսիս-արևմտյան ափին: Իսկ համադամ կերակուրներ նախընտրողները կգնահատեն լճի թարմ ձկից պատրաստած կերակրատեսակները»,- ասվում է հոդվածում:

Ամառային հանգիստը նորովի կազմակերպելու համար նախատեսված վայրերի ցուցակում ընդգրկվել են նաև Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի լճերը` Հունգարիայում Բալատոնը, Գերմանիայի, Շվեյցարիայի և Ավստրիայի սահմանակից  Բոդենի լիճը: Պարբերականն առանձնացրել է նաև Սլովենիայում գտնվող Բլեդ լիճը:

Հանգստի համար լավագույն լճերի Lenta.ru-ի ցուցակում տեղ են գտել  ֆրանսիական Ալպերում  գտնվող  Անսի լիճը, որտեղից Ժնև հասնելու ամենակարճ  ճանապարհն է անցնում: Ալպերի հարավային ստորոտին էլ գտնվում է Իտալիայի ամենամեծ լիճը` Գարդան: Իսկ Նոր Զելանդիա հասնելու դեպքում անպայման պետք է կանգ առնել Տաուպո լճի ափին, որտեղ նկարահանվել է «Մատանիների տիրակալ» ֆիլմը: Պարբերականը չէր կարող շրջանցել  աշխարհի ամենախորը և գեղեցիկ լճերից մեկը` Բայկալը, որը գտնվում է Իրկուտսկի մարզի և Բուրյատիայի Հանրապետության սահմանին:

Այս ցուցակում են նաև Ժնևի լիճը (Շվեյցարիա), Լեյք Պլեսիդը (Նյու Յորք), Օխրիդ լիճը (Մակեդոնիա), Իսիկ-Քուլ (Ղրղըզստան), Տահոն (Կալիֆոռնիա):


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:21
24 Հունվարի 2017
ՀՀ ԱԻՆ–ը նախորդ տարի հարյուրավոր կենդանիներ է փրկել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը 2016 թ.–ին ստացել է շուրջ 200 ահազանգ` կենդանիներին փրկելու խնդրանքով։
16:41
24 Հունվարի 2017
Իտալիայում ձնակույտի տակ մնացած հյուրանոցից փրկել են շան երեք ձագի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փրկարարները շան երեք ձագի են փրկել Իտալիայում գտնվող Rigopiano հյուրանոցի փլատակների տակից, որը նախորդ շաբաթ մնացել էր ձնակույտի տակ։
16:28
24 Հունվարի 2017
Թրամփի տխուր կնոջ մասին #SadMelania հեշթեգը գրավում է ինտերնետը
Հունվարի 20–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո սոցցանցերում սկսեցին օգտագործել #SadMelania (տխուր Մելանյա) հեշթեգը։  
19:40
23 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանը երկրպագուներին անակնկալ է պատրաստում
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն անակնկալ է պատրաստում իր երկրպագուներին։
17:59
23 Հունվարի 2017
Քանյե Ուեսթը կվերսկսի չեղյալ հայտարարած համերգային շրջագայությունը Եվրոպայով
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը նախատեսում է վերսկսել Saint Pablo չեղարկված համերգային շրջագայությունը:
15:55
23 Հունվարի 2017
Երևանի քաղաքապետը հանձնարարել է «Սանիթեքին» նախապատրաստվել սպասվող ձյան մաքրման աշխատանքներին
Այսօրվանից «Սանիթեք» ընկերությունն իր թիմով թող նախապատրաստվի սպասվող ձյան մաքրման աշխատանքներին, նշել է Տարոն Մարգարյանը։
12:08
23 Հունվարի 2017
Տաշ Սարգսյանը կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի թոփ–մենեջմենթից
Արտաշես Սարգսյանը հունվարի վերջին կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի մարզական հեռարձակումների տնօրինության գլխավոր խմբագրի պաշտոնից։
10:55
23 Հունվարի 2017
Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում Հայաստանի տարածքին
Հունվարի 26-ի գիշերը բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով։
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։