486.22
+0.48
563.77
+1.96
8.2
-0.07
+12
Եղանակը Երևանում
Հայ
Մարկ Ցուկերբերգն ու նրա կինը երեխայի են սպասում
14:40
01 Օգոստոսի 2015

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ու նրա կինը` Պրիսցիլա Չանը, երեխայի են սպասում, այդ մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է ինքը՝ Ցուկերբերգը:

«Ես ու Պրիսցիլան հետաքրքրիր լուր ունենք` մենք աղջիկ ենք ունենալու: Դա մեր կյանքի նոր փուլն է լինելու: Մենք անչափ բախտավոր ենք, որ մարդկային կյանքին դիպչելու հնարավորություն ենք ստացել»,- գրել է Ցուկերբերգը:
Սոցցանցի հիմնադիրը նաև խոստովանել է, որ իրենք մի քանի տարի անընդմեջ փորձել են երեխա ունենալ, սակայն կնոջ հղիությունները երեք անգամ ավարտվել են վիժումներով:

«Դուք զգում եք, որ լի եք հույսերով, երբ իմանում եք, որ երեխա եք ունենալու: Սկսում եք պատկերացնել, թե ինչ մասնագետ է դառնալու, երազում եք նրա ապագայի մասին, ծրագրեր եք կառուցում, և մի ակնթարթում ամեն ինչ ավարտվում է: Դա միայնության փորձառություն է: Մարդիկ հիմնականում չեն քննարկում վիժումները, որովհետև կարծում են, թե այդ խնդիրները օտար կդարձնեն հարազատներին կամ ինչ-որ այլ կերպ կազդեն իրենց վրա: Կամ մտածում եք, թե դուք ինքներդ և ձեր գործողություններն են դրա պատճառը: Եվ այդպես դուք տառապում եք միայնության մեջ»,- գրել է Ցուկերբերգը:

Նա նշել է նաև, որ այժմ Պրիսցիլայի հղիության ժամկետն այնքան է, որ վիժման մասին մտածելու կարիք չկա: Ցուկերբերգը գրել է, որ ինքը ու կինը մեծ անհամբերությամբ են սպասում իրենց դստեր լույս աշխարհ գալուն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:00
08 Նոյեմբերի 2017
Լեգենդար Ջիվան Գասպարյանը դիմել է Մոսկվայի «Արարատի» երկրպագուներին (ՎԻԴԵՈ)
Դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը տեսաուղերձ է հղել «Արարատ» մոսկովյան ֆուտբոլային ակումբի երկրպագուներին։
18:01
08 Նոյեմբերի 2017
Գերմանիայի ամուսնությունների գրանցումների մատյաններում երրորդ սեռ կներառվի
Գերմանիայի Գերագույն դատարանը  որոշում է կայացրել երրորդ սեռ ներառել ՔԿԱԳ մատյաններում։
11:09
08 Նոյեմբերի 2017
YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր
Վերջերս YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր:
13:14
07 Նոյեմբերի 2017
Բրիտանացի միլիարդերը ամենօրյա չվերթեր կիրականացնի տիեզերք
SpaceShipTwo Unity նավը 2014 թվականին կործանված Enterprise նավի կատարելագործված տարբերակն է։
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։