486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Դիլիջանի դպրոցն արժանացել է International Property Awards 2015 հեղինակավոր մրցանակին
10:34
30 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC Dilijan College) արժանացել է միջազգային հեղինակավոր International Property Awards-ի մրցանակին «Հանրային ծառայությունների զարգացում» կատեգորիայում (Public Services Development), հաղորդում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժինը։

Այս կատեգորիայում հաշվի են առնվում այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են շինարարության որակը, համակարգի ենթակառուցվածքների տեղաբաշխվածությունը, շենքի դիրքը, ճարտարապետական և նախագծային լուծումները, ինչպես նաև «կանաչ» տեխնոլոգիաների կիրառությունը:

International Property Awards-ի փորձագետների կողմից հատուկ ուշադրության է արժանացել կառույցի ճարտարապետական հայեցակարգը. բարձր են գնահատվում այն նախագծերը, որոնք միավորում են գեղագիտական տեսքն ու շահագործման հարմարավետությունը:

Դափնեկիրների պարգևատրման արարողությունը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 22-ին, Լոնդոնում։

UWC Dilijan College-ը ԱՊՀ տարածքում առաջին շինությունն է, որը էկոլոգիական շինարարության ստանդարտների համապատասխանությունը փաստող՝ BREEAM-ի հավաստագրի է արժանացել: Այս տարի UWC Դիլիջան քոլեջի շենքի նախագիծը հաղթող էր ճանաչվել նաև IGRA կազմակերպության «Կանաչ տանիք առաջնորդության միջազգային մրցանակ»-ի (Green Roof Leadership Awards)՝ «Trendsetting Architecture» («Ուղղություն ստեղծող ճարտարապետություն») անվանակարգում:

International Property Awards-ը հիմնադրվել է 1995 թվականին, ներկայում միջազգային ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է, որը շնորհվում է բնակելի, սոցիալական և կոմերցիոն անշարժ գույքի ոլորտում:
 
Դիլիջանի միջազգային դպրոցը (DIS) բարեգործական մասնավոր նախագիծ է, որը նախաձեռնել է Sberbank CIB–ի համաղեկավար Ռուբեն Վարդանյանը։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 150 մլն դոլար։ Դպրոցը նախատեսված է տարբեր երկրներ ներկայացնող 650 աշակերտների և 60 ուսուցիչների համար։ Դպրոցի շրջանավարտները ստանում է միջազգային բակալավրիատի դիպլոմ։

2013 թ.–ի հոկտեմբերի Դիլիջանի միջազգային դպրոցը դարձել է «Աշխարհի միացյալ քոլեջներ» կրթական ցանցի (United World Colleges-UWC) լիիրավ անդամ և կոչվել է UWC Dilijan, իսկ նոյեմբերին դպրոցը ստացել է IB World School (International Baccalaureate – միջազգային բակալավրիատ) կարգավիճակը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
23 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանը երկրպագուներին անակնկալ է պատրաստում
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն անակնկալ է պատրաստում իր երկրպագուներին։
17:59
23 Հունվարի 2017
Քանյե Ուեսթը կվերսկսի չեղյալ հայտարարած համերգային շրջագայությունը Եվրոպայով
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը նախատեսում է վերսկսել Saint Pablo չեղարկված համերգային շրջագայությունը:
15:55
23 Հունվարի 2017
Երևանի քաղաքապետը հանձնարարել է «Սանիթեքին» նախապատրաստվել սպասվող ձյան մաքրման աշխատանքներին
Այսօրվանից «Սանիթեք» ընկերությունն իր թիմով թող նախապատրաստվի սպասվող ձյան մաքրման աշխատանքներին, նշել է Տարոն Մարգարյանը։
12:08
23 Հունվարի 2017
Տաշ Սարգսյանը կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի թոփ–մենեջմենթից
Արտաշես Սարգսյանը հունվարի վերջին կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի մարզական հեռարձակումների տնօրինության գլխավոր խմբագրի պաշտոնից։
10:55
23 Հունվարի 2017
Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում Հայաստանի տարածքին
Հունվարի 26-ի գիշերը բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով։
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։