482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
ԵՏՄ անդամակցությունը կարող է բացասաբար ազդել թրաֆիքինգի վրա. փորձագետ
15:58
29 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը բարձրացնում է թրաֆիքինգի վտանգը Հայաստանում, չորեքշաբթի լրագրողներին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

ԱՄՆ պետական դեպարտամենտի «Մարդկանց թրաֆիքինգը» ամենամյա զեկույցի համաձայն, մարդկանց առևտրի դեմ պայքարի նվազագույն ստանդարտների լիարժեք բավարարմանն ուղղված հստակ քայլերի ու գործողությունների շնորհիվ Հայաստանն արդեն երրորդ տարին անընդմեջ ընդգրկվում է թրաֆիքինգի դեմ պայքարող երկրների առաջին խմբում (Tier 1)։

Ադիբեկյանը նշեց, որ Բելառուսում և Ռուսաստանում մարդկանց առևտուրն ու կոռուպցիան շատ զարգացած են։ «ՌԴ–ն և Բելառուսն ընդգրկված են երրորդ խմբի երկրների շարքում, որոնք զգալի ջանքեր են գործադրում թրաֆիքինգի դեմ պայքարում` անհրաժեշտ արդյունքի հասնելու համար»,– նշեց սոցիոլոգը։

Տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին խոսելիս` Ադիբեկյանը նշեց, որ Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Թուրքիայում և մի շարք այլ երկրներում թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում տիրող իրավիճակն ավելի վատ է, քան Հայաստանում։

Ադիբեկյանի տեղեկություններով` անցած տարի Հայաստանում թրաֆիքինգի յոթ դեպք է գրանցվել։ «2014 թվականին Հայաստանում ոստիկանությունը մարմնավաճառությամբ զբաղվող չորս չինացիների դեպք է գրանցել։ Նրանք Հայաստան են ժամանել Չինաստանից։ Բոլորին ուղարկել են հայրենիք»,– նշեց Ադիբեկյանը։

Նրա խոսքով` յոթ քաղաքացու դատապարտել են մարդկանց առևտրով զբաղվելու համար (6-11 տարի ազատազրկում), որոնցից հինգին` վճարովի սեռական ծառայություններ մատուցելու համար, իսկ երկուսին` հարկադիր աշխատանքների համար։

Ադիբեկյանի խոսքով` Հայաստանից տարվող մարդկանց վաճառում են Միացյալ Էմիրություններում և Թուրքիայում: «Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալու փաստը խոչընդոտում է բացահայտել մարդկանց առևտրի զոհ դարձած հայերին»,– ավելացրեց սոցիոլոգը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։
17:10
23 Մայիսի 2017
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։
13:56
23 Մայիսի 2017
Հայաստանի գյուղերից մեկի բնակիչները փակել են գյուղի ճանապարհը
Երեքշաբթի Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչները փակել են  գյուղի ճանապարհը:
13:38
23 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. Գոտեպնդվիր, Մանչեսթեր
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սրտակցություն է հայտնել Մանչեսթերում տեղի ունեցած ողբերգությունից տուժածներին:
10:23
23 Մայիսի 2017
Հզոր պայթյուն Մանչեսթերում. 19 մարդ զոհվել է
Մեծ Բրիտանիայի մեծ մարզադաշտում պայթյուն է որոտացել:
11:22
22 Մայիսի 2017
Անձրևները չեն զիջում դիրքերը Հայաստանում
Անձրևն ու ամպրոպը չեն զիջում դիրքերը Հայաստանում։
10:26
22 Մայիսի 2017
Արմեն Մուրադյանը վիրահատվել է
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը վիրահատվել է։
19:36
21 Մայիսի 2017
Ճարպն այրող վեց մթերք
Թեթև ուտեստները կօգնեն ոչ միայն ազատվել քաղցի զգացումից, այլև վերահսկել սեփական քաշը։
18:25
21 Մայիսի 2017
Լուրերի հաղորդավարուհին շոկի մեջ է ընկել ստուդիայում հայտնված շան պատճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Мир 24» հեռուստաալիքի լուրերի հաղորդավարուհին վախեցել է սև շան պատճառով, որը ուղիղ եթերի ընթացքում հայտնվել է սեղանի տակից:  
17:13
21 Մայիսի 2017
Մոռացեք հիվանդությունների մասին. երեխայի իմունիտետն ամրապնդելու 5 պարզ կանոն
Ներկայացնում ենք 5 պարզ կանոն, որոնք կօգնեն ամրապնդել երեխայի իմունիտետն և մոռանալ հիվանդությունների մասին։
13:07
21 Մայիսի 2017
«Լուռ մարդասպաններ». 6 հիվանդություններ, որոնք ընթանում են առանց ախտանիշերի
Գոյություն ունեն հիվանդություններ, որոնց ընթանում են գրեթե առանց ախտանիշերի, և մի գեղեցիկ օր բացահայտում են իրենց:
10:30
21 Մայիսի 2017
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում. մի շարք մարզերում սպասվում են ինտենսիվ տեղումներ
Հայաստանի տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։